ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Փրկարար ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին»
ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ
(փաստաթղթային կոդ` Կ-063-01.08.2007-ՊԱ-010/0)
Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Փրկարար ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի օրենսդրության վերլուծության վարչությունում :
Հայտնում ենք, որ 2006 թվականի նոյեմբերի 10-ին ՀՀ Ազգային ժողովում պաշտոնական շրջանառության մեջ դրված նույնանուն եւ նույնաբովանդակ օրենքի նախագծի (փաստաթղթային կոդով Կ-1011-10.11.2006-ՊԱ-010/0) վերաբերյալ Վարչության կողմից 2006 թվականի դեկտեմբերի 5-ին ներկայացվել էN 210 եզրակացությունը, որում արված դիտողություններն ու առաջարկություններններկայացված Նախագծում հաշվի են առնվել մասնակիորեն:
Ներկայացված Նախագծի վերաբերյալ կան հետեւյալ դիտողություններն ու առաջարկությունները.
1. Նախագիծըհամապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին:
2. Նախագծի 1-ին հոդվածի 1-ին մասի «անցման» բառն անհրաժեշտ է փոխարինել «անցնելու» բառով:
3. Նախագծի 2-րդ հոդվածի վերնագրի եւ առաջին նախադասության «կիրառվող» բառն անհրաժեշտ է փոխարինել «օգտագործվող» բառով:
4. Նախագծի 2-րդ հոդվածիդ) կետի «որ» շաղկապը անհրաժեշտ է փոխարինել «որոնք» շաղկապով:
5 . Նախագծի 4-րդ եւ 5-րդ հոդվածների «տրման» բառն անհրաժեշտ է փոխարինել մեկ այլ համարժեք բառով (օրինակ` հանձնման):
6 . Նախագծի 6-րդ հոդվածի «փրկարարության համար անձինք» բառերն անհրաժեշտ է հստակեցնել:
7 . Նախագծի 8-րդ հոդվածի 2-րդ նախադասության «զարգացնի» եւ «դաստիարակի» բառերից հետո գրված «է» օժանդակ բայն անհրաժեշտ է հանել:
Նշված հոդվածը, մեր կարծիքով, ամբողջությամբ վերախմբագրման կարիք ունի, քանի որ այն դեկալարատիվ բնույթի է:
8. Նախագծի 13-րդ հոդվածի 2-րդ մասի ա) կետում «ժողովների» հասկացությունը անհրաժեշտ է հստակեցնել, նշելով ինչ ժողովների մասին է խոսքը:
9. Նախագծի 13-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն. «Պատասխանատվության ենթարկելիս չի թույլատրվում վիրավորել ծառայողի պատիվն ու արժանապատվությունը», հարց է ծագում, իսկ մյուս դեպքերում արդյոք թույլատրվում է նման «վիրավորանքը»:
10. Նախագծի 14-րդ հոդվածի 2-րդ մասի «ողջ» բառը անհրաժեշտ է փոխարինել «ամբողջ» բառով:
1 1 . Նախագծի 15-րդ հոդվածի 2-րդ մասի «Հրամանատարն պետն» բառակապակցությունն անհրաժեշտ է հստակեցնել:
1 2 . Նախագծի 17-րդ հոդվածի 3-րդ մասի «մասնավոր հարցերի վերաբերյալ» բառերը հստակեցման կարիք ունեն, անհրաժեշտ է հնարավորության սահմաններում նշել «մասնավոր հարցերի» շրջանակը:
1 3 . Նախագծի 17-րդ հոդվածի 11-րդ մասի համաձայն. «Ծառայողներին չեն կարող տրվել հրամաններ եւ կարգադրություններ, որոնք առաջադրում են ծառայության հետ առնչություն չունեցող խնդիրներ կամ օրենքի խախտման հակում ունեն»:
Հարց է առաջանում` ի ՞ նչ « գործ ունեն » օրենքի խախտման հակում ունեցող անձինք փրկարար ծառայության շարքերում:
1 4 . Նախագծի 21-րդ հոդվածի 1-ին մասի «համեստության օրինակ» բառակապակցության հետ անհրաժեշտ է օգտագործել ստորոգյալ, որպեսզի միտքն ավարտուն դառնա:
1 5 . Նախագծի 22-րդ հոդվածի 2-րդ մասի վերջին նախադասությամբ հրամանատարի վրադրվում է պարտականություն, այն է` ղեկավարել գիտական եւ գյուտարարական աշխատանքը, որը, մեր կարծիքով, ներկայացված նախագծի կարգավորման առարկա չի կարող հանդիսանալ:
1 6 . Նախագծի 22-րդ հոդվածի 5-րդ մասի ա/ կետի «նրանց մեջ» հասկացությունն անհրաժեշտ է հստակեցնել:
17. Նախագծի 22-րդ հոդվածի 5-րդ մասի գ/ կետի համաձայն. «5.Հրամանատարը (պետը) պարտավոր է`գ/ենթակաների նկատմամբ ցուցաբերել նրբազգացություն եւ ուշադրություն...»: Դրույթը վերախմբագրման կարիք ունի, քանի որ «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն. «Իրավական ակտի դրույթները պետք է ընկալվեն միանշանակ եւ ապահովեն հուզական չեզոքություն»:
1 8 . Նախագծի 23-րդ, 24-րդ հոդվածները վերնագրեր չունեն:
Բացի վերը շարադրվածդիտողությունները եւ առաջարկությունները, հարկ ենք համարում նշել, որ ներկայացված խմբագրությամբ Նախագիծը «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի պահանջներին համապատասխանության տեսանկյունից դեկլարատիվ բնույթի է եւ ամբողջությամբ վերախմբագրման կարիք ունի , ինչպես նաեւ Նախագծի համարակալումը ամբողջությամբ անհրաժեշտ է համապատասխանեցնել «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ պարբերությանը:
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Կատարող` Հ. Իսրաելյան