Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն
«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական
դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին»
Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի
(փաստաթղթային կոդ`
Կ-067-08.08.2007-
ՊԻ-010/0) վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված « Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի օրենսդրության վերլուծության վարչությունում :
Օրենքի նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին:
Հայտնում ենք, որ 2007 թվականի փետրվարի 26-ին ՀՀ Ազգային ժողովում պաշտոնական շրջանառության մեջ դրված նույնանուն եւ նույնաբովանդակ օրենքի նախագծի ( Կ-1106-26.02.2007-ՊԻ-010/0 փաստաթղթային կոդով) վերաբերյալ Վարչության կողմից 2007 թվականի մարտի 27-ին ներկայացվել է N 56 եզրակացությունը, որտեղ նշված էր դիտողությունների եւ առաջարկությունների բացակայության մասին:
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ
ԺՈՂՈՎԻ
ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Կատարող`
Կ.Հարությունյան
Ա.Երեմյան