ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Տեղական տուրքերի եւ վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-0 68 -09.08.2007 -ՏՀ-010/0 ) վերաբերյալ

ՀՀ կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) քննարկվել է ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի օրենսդրության վերլուծության վարչությունում:

Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին:

Տարընկալվող հարցադրումներից խուսափելու նպատակով առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածը շարադրել հետեւյալ նոր խմբագրությամբ.

«Հոդված 1. «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (1997 թվականի դեկտեմբերի 26-ի, ՀՕ-185) 10-րդ հոդվածի 4-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«4. Համայնքի տարածքում ոգելից խմիչքների եւ (կամ) ծխախոտի արտադրանքի վաճառքի թույլտվության համար տեղական տուրքը յուրաքանչյուր վաճառքի կետի համար սահմանվում է` 1,500-ից 17,500 դրամ:»:

Օրենքի նախագծի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ՀՀ ԱԺ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Կատարողներ`Ա. Թամազյան

Կ. Հարությունյան