ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Սերմերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում
փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության
օրենքի նախագծի
(փաստաթղթային կոդ`
Կ-0
70
-09.08.2007
-ՏՀ-010/0
)
վերաբերյալ
ՀՀ կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Սերմերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) փորձաքննության է ենթարկվել ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի օրենսդրության վերլուծության վարչությունում:
Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին:
Նկատի ունենալով այն հանգամանքը, որ «Սերմերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանվել են սերմերի դասերը (նախահիմնային, հիմնային եւ վերարտադրված), ուստի, ավելորդ հարցադրումներից խուսափելու նպատակով առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածը շարադրելհետեւյալ նոր խմբագրությամբ.
«Հոդված 1. «Սերմերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (2005 թվականի մայիսի 20, ՀՕ-106-Ն) 8-րդ հոդվածի 1-ին մասում «Նախահիմնային եւ հիմնային» բառերը հանել:
Օրինագծի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:
ՀՀ ԱԺ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Կատարողներ`
Ա. Թամազյան
Յու. Խալաթյան