ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-0 72 -09.08.2007 -ՏՀ-010/0 ) վերաբերյալ
ՀՀ կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) փորձաքննության է ենթարկվել ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի օրենսդրության վերլուծության վարչությունում:
Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին:
Նախագծի վերաբերյալ առկա են հետեւյալ դիտողությունները.
1. Նախագծի 1-ն հոդվածով առաջարկվող լրացման տեքստում «օրենքի» բառն անհրաժեշտ է փոխարինել «հոդվածի» բառով:
2. Նկատի ունենալով այն հանգամանքը, որ «Բանկերի եւ բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի համաձայն` օֆշորային տարածքների ցանկի հաստատումը վերապահված է նաեւ ՀՀ Կենտրոնական բանկին, ուստի, անհրաժեշտ է Նախագծի 1-ին հոդվածի 2-րդ նախադասությունը հստակեցնել` ՀՀ կառավարության եւ ՀՀ Կենտրոնական բանկի գործառույթների կրկնորդությունից խուսափելու նպատակով:
ՀՀ ԱԺ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Կատարող` Կ. Հարությունյան