Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն

«Իրավական ակտերի մասին» Հայաստանի
Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին»
Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի
(փաստաթղթային կոդ` Կ-073-09.08.2007-ՊԻ-010/0 ) վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի օրենսդրության վերլուծության վարչությունում :

Օրենքի նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին:

Հայտնում ենք, որ 2007 թվականի հունիսի 5-ին ՀՀ Ազգային ժողովում պաշտոնական շրջանառության մեջ դրված նույնանուն եւ նույնաբովանդակ օրենքի նախագծի (Կ-1161-05.06.2007-ՊԻ-010/0 փաստաթղթային կոդով) վերաբերյալ Վարչության կողմից 2007 թվականի հունիսի 29-ին ներկայացվել է N 3 եզրակացությունը:

Վերոհիշյալ եզրակացությունը կցվում է:

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ

ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Կատարող`
Ա.ԵՐԵՄՅԱՆ