Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն

« Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին » Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-076-09.08.2007-ՍԱ-010/0) վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված « Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին » Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի օրենսդրության վերլուծության վարչությունում :

Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին:

Նախագծի 1-ին հոդվածում առաջարկվում է ՀՀ աշխատանքային օրենսգրքի 250-րդ հոդվածի 6-րդ մասը ճանաչել ուժը կորցրած: Հեղինակն առաջարկը հիմնավորում է խնդրո առարկայի` «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածով արդեն իսկ կարգավորված լինելու հանգամանքով:

Հարկ ենք համարում նշել, որ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 250-րդ հոդվածի 6-րդ մասը կարգավորում է այն կազմակերպությունների աշխատանքի ժամանակավորապես դադարեցման հարցը, որոնք արտադրում, օգտագործում, պահպանում են վտանգավոր նյութեր եւ որոնք հնարավոր վթարի մասին նախազգուշացնելու եւ հետեւանքները վերացնելու համար պարտավոր են ունենալ գործողությունների պլաններ: Իսկ «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածում առանձնապես վտանգավոր արտադրական օբյեկտ շահագործող անձանց համար սահմանվում է պարտադիր կարգով պատասխանատվության մի շարք ռիսկերի ապահովագրման ռեժիմները:

Ուստի Նախագծի առաջարկի ընդունման դեպքում բաց կմնա ՀՀ աշխատանքային օրենսգրքի 250-րդ հոդվածի 6-րդ մասով կարգավորվող իրավահարաբերությունները:

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ

ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Կատարող` Ա. Դանիելյան