ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ (փաստաթղթային կոդ` Կ-077-09.08.2007-ՍԱ-010/0)
ՀՀ կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը քննարկվել է ՀՀ ԱԺ աշխատակազմի օրենսդրության վերլուծության վարչությունում:
Սույն օրենքի նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին:
Օրենքի նախագծի վերաբերյալ ներկայացնում ենք հետեւյալ դիտողություններն ու առաջարկությունները:
1. Նախագծի 2-րդ հոդվածով առաջարկվող լրացման մեջ «Զոհված» բառն անհրաժեշտ է գրել փոքրատառով:
2. Նախագծի 8-րդ հոդվածով առաջարկվող լրացման տեքստի «չվճարված» բառն անհրաժեշտ է տեղափոխել «երեխայի ծննդյան» բառերից հետո:
Նախագծի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:
ՀՀ ԱԺ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Կատարողներ`
Ա. Թամազյան
Ա. Դանիելյան