ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի(փաստաթղթային կոդ` Կ-0 87 -2 3 . 08 .200 7 - ՏՀ -010/0) վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի օրենսդրության վերլուծության վարչությունում փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) եւ ստորեւ ներկայացվում է Վարչության եզրակացությունը:
1. Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին:
2. Նախագծի 1-ին հոդվածում, իրավանորմը օրենսդրական տեխնիկայի կանոններին համապատասխան շարադրելու նկատառումից ելնելով եւ հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 1 - ին մասի 2-րդ պարբերությունը եւ 39-րդ հոդվածի 2-րդ մասը , անհրաժեշտ է նշել փոփոխվող օրենքի լրիվ անվանումը, այն է` հետեւյալ հաջորդականությամբ ներառելով օրենքի վերնագիրը, «Հայաստանի Հանրապետության» բառերը, օրենքի ընդունման տարին, ամիսը (տառերով), ամսաթիվը, թիվը եւ «օրենք» բառը:
3. Նախագծի 2-րդ հոդվածով նախատեսվում է ուժը կորցրած ճանաչել փոփոխվող օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասը: Նկատի ունենալով, որ փոփոխվող օրենքի 6-րդ հոդվածը բաղկացած է մեկ մասից, առաջարկում ենք փոփոխությունը նախատեսել փոփոխվող օրենքի 6-րդ հոդվածի առաջին մասի 2-րդ կետում:
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Կատարող` Ա. Մխիթարյան