ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Թմրամիջոցների եւ հոգեմետ նյութերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-098-29.08.2007-ՍԱ-010/0) վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Թմրամիջոցների եւ հոգեմետ նյութերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի օրենսդրության վերլուծության վարչությունում:
Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:
1. Նախագիծը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47 հոդվածիպահանջներին համապատասխան:
2. Միջազգային իրավունքի սկզբունքներին համապատասխանության տեսանկյունից Նախագիծը խնդիրներ չի առաջացնում:
3. Միջազգային իրավունքի նորմերին համապատասխանության տեսանկյունից անհրաժեշտ է քննարկել ինչպես Նախագիծում, այնպես էլ օրենքի տեքստում Կոնվենցիաների եւ ՀՀ օրենսդրության տերմինաբանական միասնականությունն ապահովելու խնդիրը[1] :
4. ՄԱԿ-ի 1971թ. կոնվենցիան պաշտոնապես թարգմանվել է «Հոգեներգործուն նյութերի մասին» [2] :Հոգեներգործուն բառը կիրառվել է նաեւ մեկ այլ Կոնվեցիայի պաշտոնական թարգմանությունում` «Թմրամիջոցների եւ հոգեներգործուն նյութերի ապորինի շրջանառության դեմ պայքարի մասին» ՄԱԿ-ի1988 թ. Կոնվեցիայում [3] : ՀՀ Քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածների դիսպոզիցիաներում (տես` ՀՀ Քրեական օրենսգրքի 266-276 հոդվածներ) նույնպես գործածված է «հոգեներգործուն նյութեր» հասկացությունը: Այս հիմքերով առաջարկվում է քննարկել «հոգեմետ» բառը ինչպես Նախագծում, այնպես է ամբողջ օրենքում «հոգեներգործուն» բառով փոխարինելու հարցը, ինչը բխում է նաեւ «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջներից (միասնական տերմինաբանության սկզբունք):
5.Նախագծի 1-ին հոդվածի սկզբնամասի բովանդակությունը հակասում է «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 39 հոդվածի 2-րդ մասի պահանջներին[4] : Բացի այդ, Նախագծի 1-ին հոդվածով առաջարկվել է նույն փոփոխությունը կատարել «Թմրամիջոցների եւ հոգեմետ նյութերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի երկու տարբեր հոդվածներում, որոնցից 41-րդ հոդվածի 2-րդ մասում «թմրանյութ» բառը օգտագործված է հոգնակի թվով, իսկ 47-րդ հոդվածի 1-ին մասում` եզակի թվով:
Այս կապակցությամբ առաջարկվում է Նախագծի 1-ին հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ` «Թմրամիջոցների եւ հոգեներգործուն նյութերի մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-518 օրենքի (այսուհետ`Օրենք) 41-րդ հոդվածի 2-րդ մասի «թմրանյութերի» բառըեւ 47-րդ հոդվածի 1-ին մասում «թմրանյութի» բառերըփոխարինել «թմրամիջոցի» բառով»:
6.Նախագծի 3-րդ հոդվածով առաջարկվել է Օրենքի 4-րդ հոդվածը լրացնել 3-րդ մասով՝ հետեւյալ բովանդակությամբ.
«3. Սույն հոդվածի 2-րդ մասում նշված ցուցակներում ընդգրկված թմրամիջոցների, հոգեներգործուն նյութերի եւ դրանց պրեկուրսորների, թմրամիջոցներ եւ հոգեներգործուն նյութեր պարունակող բույսերի շրջանառության կանոնները սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից»:
Այս դեպքում անհրաժեշտ է հաշվի առնել, որ օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասում ներառված են թմրամիջոցների, հոգեներգործուն նյութերի եւ դրանց պրեկուրսորների կազմում առանձնացված հետեւյալ ցուցակները.
1) թմրամիջոցներ եւ հոգեմետ նյութեր (ցուցակ 1), որոնց շրջանառությունը Հայաստանի Հանրապետության տարածքում արգելվում է ( այսուհետ՝ արգելված նյութեր).
2) թմրամիջոցներ եւ հոգեմետ նյութեր (ցուցակ 2), որոնց շրջանառությունը Հայաստանի Հանրապետությունում սահմանափակ է (այսուհետ՝ թմրամիջոցներ).
3) թմրամիջոցներ եւ հոգեմետ նյութեր (ցուցակ 3), որոնց շրջանառության հսկողության նկատմամբ Հայաստանի Հանրապետությունում սահմանվում են որոշակի պայմաններ (այսուհետ՝ հոգեմետ նյութեր).
4) պրեկուրսորներ (ցուցակ 4), որոնց շրջանառությունը Հայաստանի Հանրապետությունում սահմանափակ է, եւ որոնց նկատմամբ սահմանված են հսկման եղանակներ (այսուհետ՝ պրեկուրսորներ):
Ընդ որում, թիվ 1 ցուցակում ընդգրկված թմրամիջոցների եւ հոգեմետ նյութերի շրջանառությունը Հայաստանի Հանրապետության տարածքում արգելվում է :
Այդ հիմքով Նախագծի 3-րդ հոդվածով Օրենքի 4-րդ հոդվածը 3-րդ մաս ով լրացնելիս անհրաժեշտ է «3. Սույն հոդվածի 2-րդ մասում » բարերը փոխարինել «3. Սույն հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ կետերում» բառերով` ինչը լրացուցիչ կհստակեցնի թիվ 1 ցուցակում ընդգրկված թմրամիջոցներ ի եւ հոգեմետ նյութեր ի շրջանառության կանոնները սահմանելու իրավական հնարավորության բացառման կանոն ը :
7. Նախագծի 4 հոդվածով առաջարկվել է Օրենքի 3-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ: Հոդվածի 1-ին, 2-րդ եւ 3-րդ կետերում ներառված հասկացություններն առաջարկվում է շարադրել եզակի թվով:
8. Նախագծի 4 հոդվածով առաջարկվել է Օրենքի 3-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ, որի 1-ին եւ 2-րդ կետերի հասկացություններում օգտագործված է «արհեստական» բառը, իսկ նույն հոդվածի 10-րդ կետի հասկացությունում`«սինթետիկ» բառը: Այդ կապակցությամբ առաջարկվում է Նախագծի ամբողջ տեքստում օգտագործել «սինթետիկ ծագում ունեցող» բառակապակցությունը, որը թղթակցում է ՄԱԿ-ի 1961թ. Թմրամիջոցների մասին միասնական եւ ՄԱԿ-ի 1971թ. Հոգեներգործուն նյութերի մասին կոնվենցիաներում օգտագործված տերմինաբանությանը կամ օգտագործել «արհեստական (սինթետիկ)» բառերը:
9. Նախագծի 4-րդ հոդվածով նոր խմբագրությամբ ձեւակերպված օրենքի 3-րդ հոդվածի հասկացությունների շարքում` 3-րդ կետում պրեկուրսոր (թմրամիջոցների եւ հոգեմետ նյութերի պրեկուրսորներ) բառը բացատրվել է որպես նյութեր, որոնք կիրառվում են թմրամիջոցների եւ հոգեմետ նյութերի ստացման, արտադրման , պատրաստման, վերամշակման ընթացքում եւ ներառված են Հայաստանի Հանրապետությունում հսկման ենթակա թմրամիջոցների, հոգեմետ նյութերի եւ դրանց պրեկուրսորների ցանկում` Հայաստանի Հանրապետության օրենսդրության եւ միջազգային պայմանագրերի համաձայն:
Նույն հոդվածի 6-րդ կետում թմրամիջոցների, հոգեմետ նյութերի եւ դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառություն ը բացատրվել է որպես թմրամիջոցների, հոգեմետ նյութերի եւ դրանց պրեկուրսորների՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրության խախտումներով իրականացվող շրջանառություն (այսուհետ՝ թմրամիջոցների եւ հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառություն):
Այս դրույթների կապակցությամբ անհրաժեշտ է անդրադառնալ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան դրույթներին:
ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածը վերնագրված է « Թմրամիջոցների , հոգեներգործուն նյութերի , դրանց համարժեքների և պրեկուրսորների ապօրինի շրջանառություն իրացնելու նպատակով »:
Այդ հոդվածի 1-ին մասի դիսպոզիցիայում որպես քրեորեն հետապնդելի արարք է սահմանված « Իրացնելու նպատակով թմրամիջոցներ , հոգեներգործուն նյութեր ապօրինի պատրաստելը , վերամշակելը , ձեռք բերելը , պահելը , փոխադրելը , առաքելը կամ դրանք ապօրինի իրացնելը »:
Բացի այդ, ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասի դիսպոզիցիայում որպես քրեորեն հետապնդելի արարք է սահմանված « 1. Առանց իրացնելու նպատակի թմրամիջոցներ կամ հոգեներգործուն նյութեր ապօրինի պատրաստելը , վերամշակելը , ձեռք բերելը , պահելը , փոխադրելը կամ առաքելը »:
Ինչպես երեւում է`
ա) ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի վերնագրում օգտագործված են «համարժեքներ» եւ «պրեկուրսորներ» բառերը, սակայն հոդվածի դիսպոզիցիայում դրանք ներառված չեն, ուստի եւ «համարժեքների» եւ«պրեկուրսորների» հետ կապված գործողությունների կամ անգործության համար պատասխանատվություն չի սահմանված[5] ,
բ) ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ եւ 268-րդ հոդվածների վերնագրերում եւ դիսպոզիցիաներում որպես ապօրինի գործողություն ներառված չէ արտադրելը: Մինչդեռ, ՄԱԿ-ի 1961թ. Թմրամիջոցների մասին միասնական Կոնվենցիայի 1-ին հոդվածի ժդ) կետի համաձայն «Պատրաստում» նշանակում է բոլոր այն գործընթացները` բացառությամբ արտադրության գործընթացների, որոնց արդյունքում կարող են ստացվել թմրամիջոցներ »[6] , իսկ ՄԱԿ-ի1971թ. Հոգեներգործուն նյութերի մասին կոնվենցիայի 1-ին հոդվածի թ) կետի համաձայն «Արտադրությունը» նշանակում է բոլոր այն գործընթացները, որոնց միջոցով կարող են հոգեներգործուն նյութեր ստացվել,,,»[7] :
Վերոգրյալից բխում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ եւ 268-րդ հոդվածների դիսպոզիցիաներում անհրաժեշտ է կատարել լրացումներ, որոնց արդյունքում`
ա) կքրեականացվեն « համարժեքների » և « պրեկուրսորների » հետ կապված ապօրինի արարքները,
բ) կքրեականացվի թմրամիջոցների , հոգեներգործուն նյութերի , դրանց համարժեքների և պրեկուրսորների ապօրինի արտադրությունը:
Այդ դեպքում լիարժեք կիրառական նշանակություն կունենան Նախագծի 4 հոդվածով նոր խմբագրությամբ ձեւակերպված օրենքի 3-րդ հոդվածի հասկացությունների շարքում` 3-րդ կետում պրեկուրսոր եւ 6-րդ կետում` թմրամիջոցների, հոգեմետ նյութերի եւ դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառություն ը [8] :
Նշենք նաեւ, որ ՀՀ քրեական օրենսգրքի 267 հոդվածի 1-ին մասի դիսպոզիցիայում որպես քրեորեն հետապնդելի արարք սահմանված «Թմրամիջոցներ կամ հոգեներգործուն նյութեր, ինչպես նաեւ.....արտադրելու» դրույթը տվյալ դեպքում կիրառելի չէ, քանի որ հանցակազմը պահանջում է հատուկ սուբյեկտ:
10. Նախագծի 4 -րդ հոդվածի 4-րդ կետով սահմանվում է «պատրաստուկ» հասկացությունը: Նույն հոդվածի 1-ին եւ 2-րդ կետերի համաձայն «պատրաստուկ»-ը թմրամիջոցի կամ հոգեմետ նյութի տեսակ է: Հարկ է նշել, որ ինչպես Հ այաuտանի Հ անրապետության քրեական օրենսգրքի հատուկ մասի համապատասխան հոդվածների դիսպոզիցիաներում, այնպես էլ Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հ այաuտանի Հ անրապետության օրենսգրքում «պատրաստուկ»-ը որպես թմրամիջոցի տեսակ ներառված չէ: Սրանից բխում է, որ օրենքի կիրառումը պահանջում է համապատասխան լրացումներ կատարել ՀՀ քրեական օրենսգրքում եւ Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հ այաuտանի Հ անրապետության օրենսգրքում:
11. Նախագծի 4 -րդ հոդվածի 4-րդ կետի «պատրաստուկ» հասկացությունը պարունակում է կրկնվող բառեր` «ցանկացած» եւ «բույսերի ցանկում», ինչպես նաեւ խմբագրական առումով հստակեցման կարիք ունի: Առաջարկվում է օգտագործել ՄԱԿ-ի 1961թ. Թմրամիջոցների մասին միասնական Կոնվենցիայի 1-ին հոդվածի 1-ին մասի ժթ) կետում եւ ՄԱԿ-ի 1971թ. Հոգեներգործուն նյութերի մասին կոնվենցիայի 1-ին հոդվածի զ) կետում օգտագործված հասկացությունները: Որպես տարբերակ առաջարկվում է հետեւյալը` «4) պատրաստուկ` ֆիզիկական ցանկացած վիճակում (կարծր կամ հեղուկ) գտնվող որեւէ լուծույթ կամ խառնուրդ, որը պարունակում է Հ այաuտանի Հ անրապետությունում հսկման ենթակա թմրամիջոց, հոգեներգործուն նյութ, դրանց պրեկուրսոր, ինչպես նաեւ թմրամիջոց կամ հոգեներգործուն նյութ պարունակող բույսերի ցանկում ընդգրկված մեկ կամ մեկից ավելի թմրամիջոց կամ հոգեներգործուն նյութ »:
12. Նախագծի 4 հոդվածի 10-րդ կետի «թմրամիջոցների եւ հոգեմետ նյութերի համարժեքներ (անալոգներ) հասկացությունում «անալոգ » բառը փոխարինվել է «համարժեք» բառով:
Այս տեսակետից անհրաժեշտ է Օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ կետում, 11-րդ հոդվածի 4-րդ մասում եւ 43-րդ հոդվածի 1-ին մասում ամրագրված «անալոգների» բառը փոխարինել «համարժեքների» բառով:
13. Օրենքի նախագծի 8-րդ հոդվածով առաջարկվել է Oրենքի 32-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության, արդարադատության, առողջապահության ոստիկանության, ազգային անվտանգության եւ մաքսային ոլորտների պետական լիազոր մարմինների փորձագիտական ստորաբաժանումներում փորձաքննությունները եւ այդօրինակ այլ գործառույթներ իրականացվում են առանց լիցենզիայի»: Մգացված տառերով ընդգծվածը պարունակումէ տարածական մեկնաբանման վտանգ, ուստի անհրաժեշտ է սահմանել լիազորությունների հստակ ձեւակերպում:
14. Բացի սույն եզրակացության 8-րդ եւ 9-րդ կետերում նշված` օրենքի նախագծի ընդունման առնչությամբ ՀՀ քրեական օրենսգրքում եւ Վարչական իրավախախտումների մասին ՀՀ օրենսգրքում փոփոխությունների անհրաժեշտությունից այլ օրենքներում եւս փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն է առաջանում (մասնավորապես` Հ այաuտանի Հ անրապետության քրեական օրենսգրքի 273 հոդվածի վերնագրում եւ 1-ին մասում «թմրանյութեր» բառը, «Սահմանապահ զորքերի մասին» Հ այաuտանի Հ անրապետության օրենքի 7 հոդվածի «ժբ» կետի «թմրանյութերը» բառը, «Ազգային անվտանգության մարմինների մասին» Հ այաuտանի Հ անրապետության օրենքի 16 հոդվածի «զ» կետի «թմրանյութերի» բառը, «Երեխայի իրավունքների մասին» Հ այաuտանի Հ անրապետության օրենքի 9 հոդվածի 4-րդ մասի «թմրանյութեր» բառը քերականական համապատասխան թվով եւ հոլովով փոխարինել «թմրամիջոց» բառով):
Այլ առաջարկությունները կարող են քննարկվել աշխատանքային կարգով:
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՕՐԵՍԴՐՈՒԹՅԱՆ
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Կատարողներ` Ա.Երեմյան
Ս. Յուզբաշյան
Հ. Իսրաելյան
Ս. Համբարձումյան
[1] Տես` եզրակացության 4,8,9, .......կետերը:
[2] Տես` ՀՀ ԱԳՆ ՊՏ, 4(12), 20 դեկտեմբերի 2004 թ.,էջ 379-404:
[3] Տես` նույնը, էջ 404-431:
[4] «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 39 հոդվածի 2-րդ մասի համաձայն «Oրենքի լրիվ անվանումը հիշատակելիu հետեւյալ հաջորդականությամբ ներառվում են oրենքի վերնագիրը, "Հայաuտանի Հանրապետության" բառերը, oրենքի ընդունման տարին, ամիuը (տառերով), ամuաթիվը (այuուհետ` ընդունման oր), թիվը եւ "oրենք" բառը : »
[5] «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 86-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն. «Իրավական ակտի կամ իրավական ակտի բաժնի, գլխի կամ հոդվածի վերնագիրը չի կարող օգտագործվել իրավական ակտի կամ համապատասխանաբար նրա բաժնի, գլխի կամ հոդվածի մեկնաբանման համար:»:
[6] Այնուհետեւ ըստ տեքստի:
[7] Այնուհետեւ ըստ տեքստի:
[8] Հոդվածը շարադրված է հետեւյալ խմբագրությամբ ` « Թմրամիջոցներ կամ հոգեներգործուն նյութեր, ինչպես նաև այդպիսիք պատրաստելու համար օգտագործվող և հատուկ հսկողության տակ գտնվող նյութեր, սարքավորումներ կամ գործիքներ արտադրելու, ձեռք բերելու, պահելու, հաշվառելու, բաց թողնելու, փոխադրելու կամ առաքելու կանոնները խախտելն այն անձի կողմից, ում վրա դրված է եղել այդ կանոնների պահպանության պարտականությունը, եթե դրա հետևանքով տեղի է ունեցել նշված նյութերի հափշտակություն կամ ապօրինի շրջանառություն »: