ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Մանկապատանեկան սպորտի մասին» Հայաստանի Հանրապետության
օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ (փաստաթղթային կոդ` Կ-100-29.08.2007-ԳԿ-010/0 )

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Մանկապատանեկան սպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը փորձաքննության է ենթարկվել ՀՀ ԱԺ աշխատակազմի օրենսդրության վերլուծության վարչությունում: Այն ներկայացվել է«Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխան:

Օրենքի նախագծի վերաբերյալ կան հետեւյալ առաջարկություններն ու դիտողությունները:

1. Նախագծի 1-ին հոդվածն առաջարկում ենք համապատասխանեցնել «Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածին, ինչպես նաեւ «Կրթության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածին:

2. Նախագծի 1-ին հոդվածի «բ» կետը հանել նախագծի բովանդակությունից:

3. Նախագծի 2-րդ հոդվածի «ա»կետի պահանջները հակասում են «Մանկապատանեկան սպորտի մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածին, մասնավորապես այն դրույթը, որը վերաբերում է բուժական հսկողությանը:

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ

ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Կատարող` Ա. Դանիելյան