ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում
փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի
(փաստաթղթային կոդ` Պ - 112 - 04 .0 9 .2007- ԳԿ -010/0) վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Հովհաննես Մարգարյանի, Արտաշես Ավոյանի եւ Հեղինե Բիշարյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ ը (այսուհետ` Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի օրենսդրության վերլուծության վարչությունում եւ ստորեւ ներկայացվում է Վարչության եզրակացությունը :

1. Ն ախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի պահանջներին:

2. Նախագծի 1-ին հոդվածում, իրավանորմը օրենսդրական տեխնիկայի կանոններին համապատասխան շարադրելու նկատառումից ելնելով եւ հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 1 - ին մասի 2-րդ պարբերությունը եւ 39-րդ հոդվածի 3-րդ մասը , անհրաժեշտ է նշել փոփոխվող օրեն սգրք ի լրիվ անվանումը, այն է` հետեւյալ հաջորդականությամբ ներառելով «Հայաստանի Հանրապետության» բառերը , դրա ընդունման օրը եւ օրեն սգրք ի վերնագիրը:

3. Նախագծի 1-ին հոդվածով առաջարկվել է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածը լրացնել նոր 3-րդ մասով:

Նկատի ունենալով, որ առաջարկվող փոփոխության դիսպոզիցիայում նկարագրված արարքը կարող է վերաբերվել նշված հոդվածի ինչպես 1-ին, այնպես էլ 2-րդ մասերի դիսպոզիցիաներում նկարագրված արարքներին, ուստի, առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածով առաջարկվող փոփոխության «Նույն արարքները» բառերը փոխարինել «Սույն հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերով նախատեսված արարքները» բառերով:

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ

ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅ ՈՒ Ն

Կատարող` Հ. Իսրաելյան