Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն

«Կենսաապահովման նվազագույն զամբյուղի եւ կենսաապահովման նվազագույն բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ`Պ-1 14- 05.09.2007- ՍԱ-010/0 ) վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Հրայր Կարապետյանի, Արծվիկ Մինասյանի, Ռուզաննա Առաքելյանի, Արտյուշ Շահբազյանի, Վահան Հովհաննիսյանի, Արթուր Աղաբեկյանի, Արա Նռանյանի, Լիլիթ Գալստյանի եւ Արմեն Ռուստամյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Կենսաապահովման նվազագույն զամբյուղի եւ կենսաապահովման նվազագույն բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի օրենսդրության վերլուծության վարչությունում :

Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին:

Նախագծի վերաբերյալ առկա է հետեւյալ դիտողություն ը :

«Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի պահանջներին հապատասխան` առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածում «մասեր» բառերը փոխարինել «կետեր» բառերով:

Նախագծի վերաբերյալ այլ առաջարկություններ եւ դիտողություն ներ չկան :

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ

ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅ ՈՒ Ն

Կատարողներ`
Ա. Դանիելյան
Յու. Խալաթյան