ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Սահմանադրական դատարանի մասին»Հայաստանի Հանրապետության
օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի
Հանրապետությանօրենքինախագծիվերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Հովհաննես Մարգարյանի, Գուրգեն Սարգսյանի եւ Արտաշես Ավոյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասինի» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ, Պ-117-05.09.2007-Պի-010/0 փաստաթղթային կոդով) փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի օրենսդրության վերլուծության վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

1. Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47 հոդվածի պահանջներին եւ միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին համապատասխանության տեսանկյունից խնդիրներ չի առաջացնում:

2. Օրենսդրական տեխնիկայի կանոնների պահպանման տեսանկյունից, առաջարկում ենք նախագիծը համապատասխանեցնել «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի 6-րդ մասի եւ 40-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջներին:

3.Նախագծի 1-ին հոդվածի բովանդակությունը հակասում է «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 39 հոդվածի 2-րդ մասին, համաձայն որի, « 2.Oրենքի լրիվ անվանումը հիշատակելիu հետեւյալ հաջորդականությամբ ներառվում են oրենքի վերնագիրը, "Հայաuտանի Հանրապետության" բառերը, oրենքի ընդունման տարին, ամիuը (տառերով), ամuաթիվը (այuուհետ` ընդունման oր), թիվը եւ "oրենք" բառը»:»

Այս կապակցությամբ առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ` «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության 2006 թվականի հունիսի 1-ի ՀՕ-58 օրենքի (այսուհետ`օրենք) 74-րդ հոդվածի 3-րդ մասի «յոթերրորդ օրը» բառերը փոխարինել «յոթնօրյա ժամկետում» բառերով:

4.Նախագծի 3 հոդվածը անհրաժեշտ է համապատասխանեցնել «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 46 հոդվածի 2-րդ մասին, համաձայն որի, Նորմատիվ իրավական ակտերը կարող են ուժի մեջ մտնել ոչ շուտ, քան oրենքով uահմանված կարգով հրապարակմանը հաջորդող oրվանից, եթե oրենքով ուղղակի այլ բան նախատեuված չէ:

Այս կապակցությամբ առաջարկում ենք Նախագծի 3-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ` «3.Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող oրվանից:»:

Այլ առաջարկություններ եւ դիտողություններ չկան:

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ

ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Կատարողներ`

Ս. Յուզբաշյան

Ս. Համբարձումյան

Ա. Աղաբաբյան