ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Հայաստանի Հանրապետության դրոշի մասին»Հայաստանի Հանրապետության
օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի
նախագծի (փաստաթղթային կոդ` Պ-119-10.09.2007-ՊԻ-010/0) վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Արմեն Աշոտյանի եւ Կարեն Ավագյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության դրոշի մասին»Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետությանօրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի օրենսդրության վերլուծության վարչությունում:
Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ Վարչության եզրակացությունը:
1. Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47 հոդվածի պահանջներին եւ միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին համապատասխանության տեսանկյունից խնդիրներ չի առաջացնում:
2. Oրենսդրական տեխնիկայի կանոնների պահպանման տեսանկյունից` առաջարկում ենք Նախագծի վերնագիրը եւ ձեւակերպումը համապատասխանեցնել «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի 6-րդ մասի եւ 40-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջներին:
3. Նախագծի 1-ինհոդվածի բովանդակությունը հակասում է «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 39 հոդվածի 2-րդ մասին, համաձայն որի, « Oրենքի լրիվ անվանումը հիշատակելիu հետեւյալ հաջորդականությամբ ներառվում են oրենքի վերնագիրը, "Հայաuտանի Հանրապետության" բառերը, oրենքի ընդունման տարին, ամիuը (տառերով), ամuաթիվը (այuուհետ` ընդունման oր), թիվը եւ "oրենք" բառը»:»
Այս կապակցությամբ առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածի 1-ին պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ` «Հայաստանի Հանրապետության դրոշի մասին»Հայաստանի Հանրապետության 2006 թվականի հունիսի 15-իՀՕ-149 օրենքի 6-րդ հոդվածը լրացնել նոր երրորդ մասով, հետեւյալ բովանդակությամբ`»:
Միաժամանակ անհրաժեշտ է նշել, որ Նախագծի 1-ին հոդվածով առաջարկվող դրույթն իր ամրագրումն է ստացել մի շարք պետությունների` մասնավորապես Ռուսաստանի Դաշնության, ԱՄՆ-ի, Ռումինիայի, Բելոռուսի, Լիտվայի եւ այլ պետությունների նույնաբովանդակ օրենքներում:
Նախագծի վերաբերյալ այլ առաջարկություններ եւ դիտողություններ չկան:
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅ ՈՒ Ն
Կատարող`
Ս. Յուզբաշյան
Ս.Համբարձումյան