ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Օրգանական գյուղատնտեսության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-990-31.10.2006-ՖՎ-010/0) վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Օրգանական գյուղատնտեսության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) փորձաքննության է ենթարկվել ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի օրենսդրության վերլուծության վարչությունում:
Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:
1. Ներկայացված Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին եւ միջազգային իրավունքի սկզբունքներին ու նորմերին համապատասխանության տեսանկյունից հիմնախնդիրներ չի առաջացնում:
2. Առաջարկում ենք քննարկել Նախագծի 2-րդ հոդվածի 2-րդ մասը` «Հայաստանի Հանրապետության» բառերից հետո «վավերացված» բառով լրացնելու հարցը, քանի որ ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի համաձայն` եթե միջազգային պայմանագրերով սահմանվում են այլ նորմեր, քան նախատեսված են օրենքներով, ապա կիրառվում են միայն վավերացված միջազգային պայմանագրերի նորմերը:
3. Նախագծի 10-րդ հոդվածի վերնագիրը չի համապատասխանումբովանդակությանը, քանի որբովանդակությունում բացակայում է գյուղատնտեսական արտադրանքի արտահանմանը վերաբերող դրույթը: Այդկապակցությամբ առաջարկվում է 10-րդ հոդվածը լրացնել նոր մասով հետեւյալ խմբագրությամբ.
«5. Արտահանվող օրգանական գյուղատնտեսական արտադրանքը պետք է համապատասխանի ներմուծող երկրի օրենսդրությամբ սահմանված նորմերին, իսկ դրանց բացակայության դեպքում` միջազգային կամ միջպետական ստանդարտներին եւ նորմերին համապատասխան:»
4. Նախագծում առկա ենդրույթներ, որոնք պետք է ներառվեն նախագծի 3-րդ հոդվածում:
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ
ԺՈՂՈՎԻ
ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Կատարողներ`
Ս. Յուզբաշյան
Յու. Խալաթյան
Ա. Քոչարյան
Ս. Համբարձումյան