Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն
« Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին » Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Պ-120-11.09.2007-ՊԱ-010/0) վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Արթուր Աղաբեկյանի եւ Վահան Հովհաննիսյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված « Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին » Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ ը (այուհետ` Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի օրենսդրության վերլուծության վարչությունում :
1. Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին:
2. Նախագծի 1-ին հոդվածում, իրավանորմը օրենսդրական տեխնիկայի կանոններին համապատասխան շարադրելու նկատառումից ելնելով եւ հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 1 - ին մասի 2-րդ պարբերությունը եւ 39-րդ հոդվածի 2-րդ մասը , ա ռաջարկում ենք նշել փոփոխվող օրենքի լրիվ անվանումը, այն է` հետեւյալ հաջորդականությամբ ներառելով օրենքի վերնագիրը, «Հայաստանի Հանրապետության» բառերը, օրենքի ընդունման տարին, ամիսը (տառերով), ամսաթիվը, թիվը եւ «օրենք» բառը:
3. Նախագծի 1-ին հոդվածով նախատեսված փոփոխության վերաբերյալ անհրաժեշտ է նկատել, որ միեւնույն ժամանակաշրջանի` մինչեւ 2005 թվականի հոկտեմբերի 31-ի մասին է խոսք գնում նաեւ « Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին » ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետում, ինչը եւս հստակեցման անհրաժեշտություն ունի:
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅ ՈՒ Ն
Կատարող` Ք. Գեովշանյան