Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն

«Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին»
Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ
կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի
(փաստաթղթային կոդ`
Պ-130-20.09.2007-ԳԿ-010/0 ) վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Հեղինե Բիշարյանի, Հովհաննես Մարգարյանի, Արտաշես Ավոյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» (այսուհետ` Նախագիծ) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի օրենսդրության վերլուծության վարչությունում :

Նախագիծը չի համապատասխանում «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին, քանզի Նախագծից բխող իրավահարաբերությունների արդյունքում կառաջանա անհրաժեշտություն փոփոխություններ եւ լրացումներ կատարել «Կրթության մասին» եւ «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքներում:

Նախագծի հոդված 1-ինի հոդվածի անվանումը համապատասխանեցնել «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածին:

Նախագծի կառուցվածքը ամբողջովին հակասում է «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքին, քանզի Նախագծում առաջարկվող 1-ին հոդվածով գլուխ 51 -ում տեղ գտած 26-րդ, 27-րդ հոդվածները արդեն իսկ կան գործող օրենքի գլուխ 6-ում: Նախագծի վերոհիշյալ հոդվածները պետք է վերահամարակալվի համապատասխան «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի:

Նախագծի 1-ին հոդվածով առաջարկվող նոր 51 գլխում տեղ գտած նոր մոտեցումները, ինչպես նաեւ նոր հասկացությունները մասնավորապես` «ուսանողական աշխատանքային ջոկատ», «ժամանակավոր աշխատանքային կոլեկտիվ», «կանոնավոր ջոկատ», «կանոնավոր ջոկատի հրամանատար եւ քարտուղարներ» եւ այլն մեր կարծիքով պետք է զետեղվեն «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` գործող օրենք) 3-րդ հոդվածում, որն է «Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները»:

Նախագծում կան բազմաթիվ հռչակագրային, օրինակ` «որպես ազգային տնտեսության մեջ երիտասարդության մասնակցության կարեւոր ձեւ...», «ներջոկատային կյանքի կազմակերպում» եւ այլն, ինչպես նաեւ չհստակեցված օրինակ` «ուսանողի կողմից ցանկացած տիպի ծառայությունների մատուցում», «կանոնավոր ջոկատի հրամանատարների եւ քարտուղարների վերապատրաստման ծրագրեր», նորմեր, որոնք անընդունելի են:

Նախագծի հոդված 2-ը հակասում է «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքին:

Առաջարկում ենք Նախագիծն ամբողջությամբ լրամշակել եւ համապատասխանեցնել ՀՀ օրենսդրությանը:

Նախագծի վերաբերյալ այլ առաջարկություններ եւ դիտողություններ չկան :

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅ ՈՒ Ն

Կատարողներ`

Ա. Դանիելյան

Ա. Գալստյան