Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն
«Հայաստանի Հանրապետության եւ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հարաբերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի
(փաստաթղթային կոդ`
Պ-1
35-
26.09.2007-
ԳԿ-010/0
) վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Արմեն Աշոտյանի, Նաիրա Զոհրաբյանի, Էդուարդ Շարմազանովի, Կարեն Ավագյանի եւ Վիկտոր Դալլաքյան կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության եւ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հարաբերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի օրենսդրության վերլուծության վարչությունում :
Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին:
Նախագծի վերաբերյալ առկա են հետեւյալ դիտողություններն ու առաջարկությունները:
1. Նախագծի 1-ին հոդվածը «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ եւ 41-րդ հոդվածի 3-րդ մասերի պահանջներին համապատասխանեցնելու անհրաժեշտությամբ առաջարկում ենք այն շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «Հոդված 1. Հայաստանի Հանրապետության եւ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հարաբերությունների մասին» Հայաստանի Հանրապետության 2007 թվականի փետրվարի 22-ի ՀՕ-80 օրենքի » (այսուհետ` օրենքի) 8-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում «պետական» բառը փոխարինել «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն չպատկանող» բառերով:»:
2. Նախագծի 2-րդ հոդվածի 1-ին մասը առաջարկում ենք շարադրել հետեւյալ խմբագրությամբ` «Հոդված 2. «Օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասը ավելացնել նոր 5-րդ կետով հետեւյալ բովանդակությամբ` »:
3. Նախագծի 3-րդ հոդվածը անհրաժեշտ է շարադրել հետեւյալ խմբագրությամբ` «Սույն օրենքը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրվանից», որը համահունչ կլինի «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 46 հոդվածին:
Այլ առաջարկություններ եւ դիտողություններ չկան:
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒ Ն
Կատարող` Ս. Յուզբաշյան