Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն

«Մարդու իրավունքների պաշտպանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի (փաստաթղթային կոդ` Կ-136-02.10.2007-ՄԻ-010/0 ) վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» «Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի օրենսդրության վերլուծության վարչությունում :

Նախագծերի փաթեթը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի պահանջներին համապատասխան:

«Մարդու իրավունքների պաշտպանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 2-րդ հոդվածում, «Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի 7-րդ հոդվածում եւ«Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի4-րդ հոդվածում նախատեսված` օրենքները ուժի մեջ մտնելու ժամկետները անհրաժեշտ է համապատասխանեցնել «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 46 հոդվածի 2-րդ մասի պահանջներին (վերահսկողության կարգ սահմանելու իմաստով):

Միաժամանակ, հիշյալ օրենքների նախագծերի 1-ին հոդվածների սկզբնամասերի վավերապայմանները անհրաժեշտ է համապատասխանեցնել «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջներին:

Նկատի ունենալով այն հանգամանքը, որ ներկայացված նախագծերի փաթեթը փորձաքննության է ենթարկվել նաեւ միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին համապատասխանության տեսանկյունից, ուստի կից ներկայացվում է նաեւ Վարչության միջազգային իրավունքի բաժնի կողմից նախապատրաստված տեղեկանքը (քաղվածք):

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ

ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒ Ն

Կատարողներ`
 
Ս. Յուզբաշյան
Հ. Իսրաելյան
Ս. Համբարձումյան

քաղվածք

ՏԵՂԵԿԱՆՔ

«Մարդու իրավունքների պաշտպանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» «Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների  նախագծերի փաթեթի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» «Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին համապատասխանության տեսանկյունից փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի օրենսդրության վերլուծության վարչությունում :

Նախագծով ներկայացված առաջարկությունը [1] միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին համապատասխանության տեսանկյունից հիմնախնդիրներ չի առաջացնում եւ համահունչ է 2002 թվականի դեկտեմբերի 18-ին Նյու Յորքում ստորագրված եւ 2006 թվականի հոկտեմբերի 14-ին Հայաստանի Հանրապետությունում ուժի մեջ մտած «Խոշտանգումների եւ այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի դեմ կոնվենցիայի» կամընտիր արձանագրությունում (այսուհետ` Արձանագրություն) ամրագրված պարտավորություններին, որի ստանձնումն իրավական երաշխիք կարող է հանդիսանալ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 17-րդ հոդվածում ամրագրված դրույթների կիրառման համար:

Փորձաքննության ընթացքում ուսումնասիրվել են Արձանագրությունը ստորագրած, վավերացրած կամ հաստատած մի շարք երկրների համանուն օրենքներ` մասնավորապես, Ալբանիայի Հանրապետության ժողովրդական փաստաբանի մասին, Դանիայի Թագավորության Խորհրդարանական Օմբուդսմենի մասին, Իռլանդիայի Հանրապետության Օմբուդսմենի մասին, Ուկրաինայի Գերագույն Ռադայի Մարդու իրավունքների լիազորի մասին, Ղասախստանի Հանրապետության Մարդու իրավունքների լիազորի մասին, Սլովենիայի Մարդու իրավունքների լիազորի մասին, Չեխիայի Հանրապետությանհասարակական պաշտպանի մասին, Հունաստանի Հանրապետության Քաղաքացիների պաշտպանի մասին, Լեհաստանի Հանրապետության Քաղաքացիական իրավունքների ներկայացուցչի մասին, Վրաստանի Հանրապետության ժողովրդական պաշտպանի մասին, Նորվեգիայի եւ Շվեդիայի թագավորությունների Խորհրդարանական Օմբուդսմենի մասին եւ այլն, սակայն նշված օրենքներում Արձանագրությամբ ամրագրված դրույթները եւ այդ կերպ ստանձնած պարտավորությունները դեռեւս չեն լրացվել:

Արձանագրությամբ ամրագրված դրույթները եւ ստանձնած պարտավորությունները Մոլդովայի Հանրապետության խորհրդարանի որոշմամբ լրացվել են, իր իսկ կողմից հաստատված Մարդու իրավունքների կենտրոնի կանոնադրությունում, այդ կերպ կիրառելի դարձնելով Մոլդովայի Հանրապետության Սահմանադրության 24-րդ հոդվածում ամրագրված դրույթները:

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ

ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒ Ն

Կատարող` Միջազգային իրավունքի բաժին



[1] «Պաշտպանը հանդիսանում է Խոշտանգումների եւ այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի դեմ կոնվենցիայի» կամընտիր արձանագրությամբ սահմանված կանխարգելման ազգային մեխանիզմ:»: