Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն
«Բնակչության պետական ռեգիստրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում
փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի
(փաստաթղթային կոդ`Կ-138-02.10.2007-ՊԻ-010/0
) վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Բնակչության պետական ռեգիստրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հ այաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի օրենսդրության վերլուծության վարչությունում :
Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին:
Օրենսդրական տեխնիկայի կանոններից ելնելով` ավելի նպատակահարմար կլիներ առաջարկել Նախագծի 1-ին հոդվածում «քաղաքացիություն ստացած» բառերից հետո ավելացնել «Հայաստանի Հանրապետությունում երկքաղաքացիների» բառերը:
Նախագծի վերաբերյալ այլ առաջարկություններ եւ դիտողություններ չկան :
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅ ՈՒ Ն
Կատարող` Կ. Հարությունյան