Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն

« Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգիրք » եւ « Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի (փաստաթղթային կոդ`  Կ-15 1 -1 7 .10.2007-Պ Ի -010/0) վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված « Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգիրք » եւ « Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթ ը փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի օրենսդրության վերլուծության վարչությունում :

Նախագծերի փաթեթը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին:

1. « Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգիրք » ՀՀ օրենքի նախագիծն (այսուհետ` Օրենքի ն ախագիծ) ընդհանուր առմամբ առաջարկում ենք համապատասխանեցնել «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջներին:

2.Օրենքի նախագծի 2-րդ հոդվածի 1-ին մասի «սահմանվում է» բառից հետո առաջարկում ենք ավելացնել «ՀՀ Սահմանադրությամբ» բառերը:

3.Օրենքի նախագծի 8-րդ հոդվածով սահմանված են վարչական դատարանին ընդդատյա գործերը, որի 1-ին մասի 1-ին կետով սահմանված է. «հանրային իրավահարաբերություններից ծագող բոլոր գործերը` բացառությամբ ՀՀ սահմանադրական դատարանի ենթակայությանը վերապահված գործերի եւ քրեական գործերի»: Սակայն Նախագծի 2-րդ հոդվածի 2-րդ մասի բովանդակությունից երեւում է, որ վարչական դատարանին ընդդատյա չեն նաեւ սնանկության վերաբերյալ գործերը, ուստի առաջարկում ենք Նախագծի 8-րդ հոդվածի 1-ն մաի 1-ին կետի վերջում ավելացնել «ինչպես նաեւ սնանկության վերաբերյալ գործերը» բառերը:

4.Օրենքի նախագծի 93-րդ հոդվածի վերնագիրը` «Կարգը դատական նիստում», առաջարկում ենք փոխարինել «Դատական նիստի անցկացման կարգը» բառերով:

5.Օրենքի նախագծի 153-րդ հոդվածի «օրենքով» բառը, մեր կարծիքով, հստակեցման կարիք ունի:

6. Օրենքի նախագծի 142-րդ հոդվածով սահմանված է. «Նորմատիվ իրավական ակտերի իրավաչափությունը վիճարկելու վերաբերյալ գործերով վարչական դատարանի դատական ակտերը կարող են բողոքարկվել վճռաբեկ դատարան միայն նյութական իրավունքի խախտման դեպքում»: Առաջարկում ենք քննարկել դատավարական իրավունքի խախտման կարգավորման հարցը ՀՀ սահմանադրության 18-րդ եւ 19-րդ հոդվածների համատեքստում:

« Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ առաջարկություններ եւդիտողություններ չկան:

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ

ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅ ՈՒ Ն

Կատարող` Մ. Հակոբյան