Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների պաշտոնային դրույքաչափերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի (փաստաթղթային կոդ` Կ-152-17.10.2007-ՊԻ-010/0) վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների պաշտոնային դրույքաչափերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթ ը փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի օրենսդրության վերլուծության վարչությունում :

Նախագծերի փաթեթը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին:

I. «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ` Օրենքի նախագիծ) վերաբերյալ.

1. Օրենքի նախագծի 3-րդ հոդվածով առաջարկվում է Օրենսգրքի 7-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ, որով սահմանվում է, որ հայերեն թարգմանությունն ապահովում է գործին մասնակցող անձը: Մեր կարծիքով այստեղ կա որոշակի անհամապատասխանություն ՀՀ դատական օրենսգրքի 19-րդ հոդվածի 4-րդ եւ 5-րդ մասերի հետ, որով սահմանված է. «4. Վարչական գործերով եւ օրենքով սահմանված քաղաքացիական գործերով գործին մասնակցող ֆիզիկական անձանց դատարանը Հայաստանի Հանրապետության հաշվին ապահովում է թարգմանչի ծառայություններով, եթե նրանք չեն տիրապետում հայերենին եւ ապացուցում են, որ բավարար միջոցներ չունեն վճարովի թարգմանություն ապահովելու համար: 5. Հայաստանի Հանրապետության հաշվին թարգմանչի ծառայություններ մատուցելու անհրաժեշտության դեպքում դատարանի որոշման հիման վրա Հայաստանի Հանրապետության կառավարության (այսուհետ` կառավարություն) սահմանած կարգով նշանակվում է թարգմանիչ: Թարգմանիչների վարձատրության չափը եւ կարգը սահմանում է կառավարությունը:» Ուստի առաջարկում ենք փոփոխվող հոդվածը համապատասխանեցնել Օրենսգրքի համապատասխան հոդվածին:

2. Օրենքի նախագծի 18-րդ հոդվածով նախատեսվում է Օրենսգրքի 41-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ, որի 1-ին մասի երկու նախադասությունների միջեւ, մեր կարծիքով, անհամապատասխանություն կա: Առաջարկում ենք նախադասությունները միմյանցից անջատել «բացառությամբ» բառով:

3. Օրենքի նախագծի 21-րդ հոդվածով առաջարկվում է Օրենսգիրքը լրացնել նոր 44.1 հոդվածով, որի 2-րդ մասով սահմանված է. «դատարանում որպես վկա ցուցմունք տալուց որոշակի հարցերին չպատասխանելու իրավունք ունեն … »: Այս դրույթի «որոշակի» բառը հստակեցման կարիք ունի, քանի որ պարզ չէ, թե ով եւ ինչ կարգով պետք է որոշի այն հարցերի շրջանակը, որոնց վկան կարող է չպատասխանել:

4. Օրենքի նախագծի 23-րդ հոդվածով առաջարկվում է Օրենսգրքի 48-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ, որի 3-րդ մասով սահմանվում է. «3. Եթե կողմը հրաժարվում է (խուսափում է) պատասխանել դատարանի կամ դատավարության մասնակիցների հարցերին, կամ ցուցմունքներ տալ դատարանին, ապա դատարանը մյուս կողմի միջնորդությամբ կամ իր նախաձեռնությամբ կարող է անհիմն համարել կողմի հրաժարվելը (խուսափելը) ցուցմունքներից եւ պատասխանից, իսկ գործի այն փաստական հանգամանքները, որոնց վերաբերյալ կողմը հրաժարվում (խուսափում) է ցուցմունք կամ պատասխան տալուց, համարել ապացուցված: Ամեն դեպքում պատասխանից կամ ցուցմունքից դատարանի կողմից որպես անհիմն գնահատված հրաժարումը (խուսափումը) մեկնաբանվում է ի վնաս հրաժարվողի (խուսափողի):»: Իսկ օրենքի նախագծի 32-րդ հոդվածով նախատեսվում է Օրենսգրքի 64-րդ հոդվածի 1-ին կետը շարադրել նոր խմբագրությամբ. «....Գործին մասնակցող անձը պարտավոր չէ ցուցմունք տալ իր, ամուսնու եւ մերձավոր ազգականների դեմ:» Այս երկու դրույթների միջեւ կա հակասություն, քանի որ մի դեպքում կողմին պարտադրվում է տալ հարցի պատասխան, իսկ մյուս դեպքում գործին մասնակցող անձին, որն ըստ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի նաեւ վկան է, իրավունք է վերապահվում ցուցմունք չտալ իր, ամուսնու եւ մերձավոր ազգականների դեմ:

5. Օրենքի նախագծի 25-րդ հոդվածով նախատեսվում է Օրենսգրքի 52-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ կետերը շարադրել նոր խմբագրությամբ, որի 1-ին կետի «հանրահայտ հանգամանքներ» բառերն հստակեցման կարիք ունեն, քանի որ անհասկանալի է, թե ով եւ ինչ կարգով է սահմանում հանգամանքի հանրահայտ լինելը:

6. Միաժամանակ նշենք, որ Օրենքի նախագծով սահմանված են որոշակի դրույթներ, որոնք «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 3-րդ մասի հետ համապատասխանեցման կարիք ունեն:

II. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ` Ն ախագիծ) վերաբերյալ.

Նախագծի 1-ին հոդվածում, իրավանորմը օրենսդրական տեխնիկայի կանոններին համապատասխան շարադրելու նկատառումից ելնելով եւ հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 1 - ին մասի 2-րդ պարբերությունը եւ 39-րդ հոդվածի 2-րդ մասը , ա ռաջարկում ենք նշել փոփոխվող օրենքի լրիվ անվանումը, այն է` հետեւյալ հաջորդականությամբ ներառելով օրենքի վերնագիրը, «Հայաստանի Հանրապետության» բառերը, օրենքի ընդունման տարին, ամիսը (տառերով), ամսաթիվը, թիվը եւ «օրենք» բառը:

III. «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների պաշտոնային դրույքաչափերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների ն ախագծերի վերաբերյալ առաջարկություններ եւ դիտողություններ չկան:

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ

ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅ Ա Ն

Կատարողներ` Մ. Հակոբյան

Ք. Գեովշանյան