Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն
«Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը
երաշխավորելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ
եւ փոփոխություններ կատարելու մասին», «Բանկային, վարկային կազմակերպությունների եւ ապահովագրական ընկերությունների սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին»
ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի (փաստաթղթային կոդ` Կ-158-22.10.2007-ՖՎ-010/0) վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Բանկային, վարկային կազմակերպությունների եւ ապահովագրական ընկերությունների սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթ ը փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի օրենսդրության վերլուծության վարչությունում :
Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին:
«Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) վերաբերյալ.
1. Առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածով առաջարկվող փոփոխության «Հայաuտանի Հանրապետության տարածքում գործող» բառերը չհանել, իսկ « բանկերում» բառից հետո լրացնել «, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության տարածքում ստեղծված օտարերկրյա բանկերի մասնաճյուղերում (այսուհետ` բանկ)» բառերով: »:
Առաջարկությունը պայմանավորված է Նախագծի 4-րդ հոդվածով ներկայացված այն հայեցակարգային փոփոխությամբ, համաձայն որի` երաշխավորվում են նաեւ ՀՀ տարածքում ստեղծված օտարերկրյա բանկի մասնաճյուղերում ներդրված ավանդները:
Բացի այդ, առաջարկում ենք նույն 4-րդ հոդվածում տարամեկնաբանություններից խուսափելու նպատակով առաջարկվող փոփոխության տեքստը հստակեցնել:
2. Նախագծի 7-րդ հոդվածում պարզ չէ, թե ում կողմից է սահմանվում ավանդի հատուցումը ստանալու վերաբերյալ գրավոր պահանջի ձեւը:
3. Նախագծի 26-րդ հոդվածի «օրը» բառն առաջարկում ենք փոխարինել «օրվանից» բառով:
Նույն առաջարկությունը վերաբերում է «Բանկային, վարկային կազմակերպությունների եւ ապահովագրական ընկերությունների սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի 2-րդ հոդվածին:
Այլ առաջարկություններ եւ դիտողություններ չկան:
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅ ՈՒ Ն
Կատարողներ` Գ. Կիրակոսյան
Ա. Մխիթարյան