Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն

«Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի (փաստաթղթային կոդ` Պ-169-07.11.2007-ՊԻ-010/0) վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Զարուհի Փոստանջյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթ ը փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի օրենսդրության վերլուծության վարչությունում :

1. Օրենքների նախագծերի փաթեթի` «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի 4-րդ մասի «բ» կետի եւ 5-րդ մասի պահանջներին հապատասխանության տեսանկյունից անհրաժեշտ է նշել, որ փաթեթին կից ներկայացված չեն «Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի ընդունման կապակցությամբ այլ օրենքների ընդունման անհրաժեշտության բացակայության մասին եւ օրենսգրքերի փոփոխվող հոդվածները ներկայացնող տեղեկանքները:

2. «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) 1-ին հոդվածով առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել « Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2006 թվականի հունիսի 13-ի ՀՕ-67 օրենքը:

Այս կապակցությամբ հարկ ենք համարում նշել, որ «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքն իրավաստեղծ գործունեության նմանօրինակ դեպքերի համար սահմանում է հստակ ընթացակարգ: Մասնավորապես` «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 71-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` իրավական ակտի գործողությունը, ի թիվս այլ դեպքերի, դադարում է նաեւ իրավական ակտն ուժը կորցրած ճանաչվելու դեպքում: Իսկ նույն 71-րդ հոդվածի 5-րդ մասի 1-ին պարբերության համաձայն. « Իրավական ակտի գործողության դադարեցումն իրավական ակտն ընդունած մարմինը կատարում է նույն տեսակի իրավական ակտով: »:

Հավելենք, որ նույն օրենքի 77-րդ հոդվածի 2-րդ մասն ամրագրում է. « Եթե իրավական ակտի ընդունման կապակցությամբ անհրաժեշտ է փոփոխություններ կամ լրացումներ կատարել կամ գործողությունը դադարեցնել մինչեւ այդ ընդունված իրավական ակտերում կամ դրանց որոշ մասերում, ապա դրանք ինքնուրույն իրավական ակտերի մասերի տեսքով շարադրվում են իրավական ակտի նախագծի եզրափակիչ մասում: »:

Ելնելով վերոգրյալից` առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածը համապատասխանեցնել «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի պահանջներին:

Նույն դիտողությունները վերաբերում են նաեւ «Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի 1-ին հոդվածին:

3. Առաջարկում ենք Նախագծի 2-րդ հոդվածի` Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն նախատեսող դրույթը օրենսգրքի լրիվ անվանման հիշատակման մասով համապատասխանեցնել «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ պարբերության եւ 39-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին պարբերության պահանջներին:

Բացի այդ, «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 3-րդ մասի եւ նույն օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի պահանջների պահպանման տեսանկյունից առաջարկում ենք վերախմբագրել Նախագծի 2-րդ հոդվածն ամբողջությամբ:

4. Ելնելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ պարբերության պահանջից` առաջարկում ենք վերանայել Նախագծի 3-րդ հոդվածով սահմանված օրենքն ուժի մեջ մտնելու ժամկետի մասին դրույթը:

Նույն դիտողությունը վերաբերվում է նաեւ Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի 2-րդ հոդվածին:

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ

ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅ ՈՒ Ն

Կատարողներ` Ա. Սարգսյան

Հ. Իսրաելյան