Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն

«Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Պ-170-13.11.2007-ՏՀ-010/0) վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Հրայր Կարապետյանի, Արա Նռանյանի, Արծվիկ Մինասյանի, Լիլիթ Գալստյանի եւ Միքայել Մանուկյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագ իծը (այսուհետ` Նախագիծ) փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի օրենսդրության վերլուծության վարչությունում :

Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին:

Նախագծի 2-րդ եւ 3-րդ հոդվածներով ներկայացված առաջարկությունների վերաբերյալ անհրաժեշտ է նշել, որ «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 16 1 , 18-րդ եւ 19-րդ հոդվածներն արդեն իսկ կարգավորում են խնդրո հարցերը :

Միաժամանակ, Նախագծով ներկայացված առանձին դրույթներ, մասնավորապես` «ՀՀ կառավարության, պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից ընդունված իրավական ակտերի եւ ստորագրված պայմանագրերի փորձաքննությունը» կամ փորձաքննության իրականացումը «Հանձնաժողովի հայեցողությամբ` ըստ նպատակահարմարության» եւ այլն, վիճելի են եւ կրում են ընդհանուր բնույթ: Այդ իմաստով անհրաժեշտ է դրանք ոչ միայն որոշակիացնել, այլեւ համապատասխանեցնել «Իրավական ակտերի մասին» եւ «Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենքների պահանջներին:

Նախագծի վերաբերյալ այլ առաջարկություններ եւ դիտողություններ չկան:

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ

ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅ ՈՒ Ն