Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն

«Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-173-19.11.2007-ԳԿ-010/0) վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի օրենսդրության վերլուծության վարչությունում:

Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին:

Ներկայացված Նախագծի վերաբերյալ կան հետեւյալ դիտողությունները:

1. Նախագծի 3-րդ հոդվածում «արտակարգ իրավիճակ» բառակապակցությունը առաջարկում ենք փոխարինել «արտակարգ դրություն» բառակապակցությամբ` համապատասխանեցնելով այն ՀՀ Սահմանադրության 55-րդ հոդվածի 14-րդ կետին:

2. Նախագծի 3-րդ հոդվածն անհրաժեշտ է հստակեցնել եւ համապատասխանեցնել «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքի եւ ՀՀ ԱԺ չորրորդ գումարման երկրորդ նստաշրջանի օրակարգում ընդգրկված «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» (Կ-057-31.07.2007 փաստաթղթային կոդով) ՀՀ օրենքի նախագծի դրույթների հետ:

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ

ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅ ՈՒ Ն

Կատարող`Վ. Մանուկյան