Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն

«Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-175-19.11.2007-ՏՀ-010/0) վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի օրենսդրության վերլուծության վարչությունում :

Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին:

Ներկայացնում ենք օրենքի նախագծի վերաբերյալ հետեւյալ առաջարկությունը:

Օրենքի նախագծով ստուգումների կասեցման ժամկետ է սահմանվում մինչեւ 90 օրը : Գործող օրենքով ստուգումը կասեցվում է մինչեւ կասեցման հիմքի վերացումը : Այստեղ հարց է առաջանում, թե, օրինակ` եթե դատարանի վճռի հիման վրա առգրավված փաստաթուղթը պահվում է գործի նյութերում 90 օրից ավել, ապա ինչ պետք է անի ստուգում իրականացնողը: ՀՀ օրենսդրությամբ նրան իրավունք է վերապահված գրավոր դիմել դատարան եւ պահանջել այն փաստաթղթերը, որոնք անհրաժեշտ են ստուգումն իրականցնելու համար: Այս դեպքում հարց է առաջանում, թե ստուգում իրականացնողը ինչու պետք է առաջնորդվի որոշակի ժամկետներով: Ելնելով վերոգրյալից` առաջարկում ենք քննարկել ստուգումների կասեցումն ընդհանուր առմամբ:

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ

ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅ ՈՒ Ն

Կատարող` Մ. Հակոբյան