ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքումլրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-178-26.11.2007-ՊԻ-010/0) վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի օրենսդրության վերլուծության վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ վարչության կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

1. Նախագիծըհամապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին եւ միջազգային իրավունքի սկզբունքներին ու նորմերին համապատասխանության տեսանկյունից խնդիրներ չի առաջացնում:

2. «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 39 հոդվածին համապատասխանության տեսանկյունից առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածը շարադրել հետեւյալ բովանդակությամբ` «Հոդված1. Հայաստանի Հանրապետության 2003 թվականի ապրիլի 18-ի քրեական օրենսգիրքը, (այսուհետ` օրենսգիրք) լրացնել հետեւյալ խմբագրությամբ նոր 311.1 հոդվածով.»:

3. Միաժամանակ Նախագծի 1-ին հոդվածովառաջարկվել է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքը լրացնել նոր 311.1 հոդվածով, որի առաջին մասի սանկցիայով այլ պատժատեսակներից բացի, որպես պատժատեսակ` սահմանված է նաեւ տուգանք` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից հազարապատիկի չափով, մինչդեռ օրենսգրքի 311 հոդվածով` պաշտոնատար անձի կողմից կաշառք ստանալու համար որպես պատժատեսակ` սահմանված է նաեւ տուգանք` նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հազարապատիկի չափով:

Առաջարկում ենք քննարկել օրենսգրքի այլ հոոդվածների հետ վերոհիշյալ առաջարկության համաչափության համապատասխանության հարցը:

4. Առաջարկում ենք Նախագծի 4-րդ հոդվածով սահմանված օրենքն ուժի մեջ մտնելու մասին դրույթը համապատասխանեցնել «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ պարբերության պահանջներին:

Նախագծի վերաբերյալ այլ առաջարկություններ եւ դիտողություններ չկան:

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ

ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅ ՈՒ Ն

Կատարող ներ ` Ս . Յուզբաշ յան

Հ. Իսրաելյան