Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն

« Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման եւ տարածքային
կառավարման մասին», «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում
փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Հուղարկավորությունների կազմակերպման եւ գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մաuին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մաuին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Տեղական հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Տեղական տուրքերի եւ վճարների մաuին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Համայնքի բյուջեի եկամուտները նվազեցնող` Հայաuտանի Հանրապետության oրենքների կիրարկման արդյունքում համայնքի բյուջեի եկամուտների կորուստները պետության կողմից փոխհատուցելու կարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Քաղաքացիական պաշտպանության մաuին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին » ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի (փաստաթղթային կոդ Կ-182-29.11.2007-ՊԻ-010/0) վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Եր եւ ան քաղաքում տեղական ինքնակառավարման եւ տարածքային կառավարման մասին» , « Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Հուղարկավորությունների կազմակերպման եւ գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մաuին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մաuին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Տեղական հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Տեղական տուրքերի եւ վճարների մաuին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Համայնքի բյուջեի եկամուտները նվազեցնող` Հայաuտանի Հանրապետության oրենքների կիրարկման արդյունքում համայնքի բյուջեի եկամուտների կորուստները պետության կողմից փոխհատուցելու կարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Քաղաքացիական պաշտպանության մաuին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին » Հայաստանի Հանրապետության ՀՀ օրենքների նախագծեր ի փաթեթ ը փորձաքննության է ենթարկվել ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի օրենսդրության վերլուծության վարչությունում եւ ստոր եւ ներկայացվում է Վարչության եզրակացությունը:

1.Նախագծերը ներկայացվել են «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխան:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման եւ տարածքային կառավարման մասին» ՀՀ օրենքի նախագծը դեռեւս լինելու է հանրային լայն քննարկման առարկա եւ որ առաջիկա քննարկումների արդյունքում հնարավոր է մոտեցումների սրբագրում, օրենսդրության վերլուծության վարչությունը անհրաժեշտ է համարում ուշադրությունը կենտրոնացնել հայեցակարգային բնույթի իրավական առանձին հարցերի վրա:

1. Օրենքի նախագծի 2-րդ հոդվածով առաջարկվել է սահմանել Երեւանի իրավական կարգավիճակը: Այդ հոդվածի համաձայն`

«1.Երեւանը համայնք է` Երեւան քաղաքի  բնակչության հանրություն:

2.Երեւանը Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքն է:

3.Երեւանը իրավաբանական անձ է, ունի սեփականության իրավունք եւ գույքային այլ իրավունքներ:

4.Երեւանն  ունի բյուջե, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության կամ Երեւանի զինանշանի պատկերով եւ իր անվանմամբ կնիք:»:

Նույն նախագծի 108-րդ հոդվածով առաջարկվել է սահմանել Երեւանինփոխանցվող սեփականությունը: Այդ հոդվածի համաձայն`

«1. Երեւանի ավագանու ընտրությունից հետո  այդ պահին  Երեւանի թաղային համայնքների սեփականություն հանդիսացող գույքը  սեփականության իրավունքով փոխանցվում է  Երեւանին:

2. Մինչեւ Երեւանի ավագանու առաջին ընտրությունը կառավարությունը սահմանում է սեփականության իրավունքով   Երեւանին փոխանցվող   անհրաժեշտ գույքի ցանկը, այդ թվում Երեւանի ավագանու եւ Երեւանի քաղաքապետի նստավայրը:»:

Բացի այդ, Նախագծի 110-րդ հոդվածի 1-ին մասով առաջարկվել է սահմանել, որ «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման եւ տարածքային կառավարման մասին» ՀՀ օրենքի 108-րդ հոդվածն ուժի մեջ է մտնում 2008 թվականի հունվարի 1-ից:

Վերը նշված, ինչպես նաեւ Նախագծի որեւէ այլ դրույթում ուղղակի նախատեսված չէ, որ Երեւան համայնքը Երեւանի համայնքների իրավահաջորդն է: Նման դրույթի հստակ ամրագրումն անհրաժեշտ է Երեւանի` որպես համայնքի բնականոն գործունեությունը, ներառյալ` գույքային շրջանառությունը ապահովելու համար: Ինչ վերաբերում է 110-րդ հոդվածով սահմանված ժամկետին, ապա այն ենթակա է փոփոխման:

2. Օրենքի նախագծի 7-րդ հոդվածով առաջարկվել է սահմանել Երեւանի տեղական ինքնակառավարման մարմինները: Այդ հոդվածի համաձայն`

«1.Երեւանում  տեղական ինքնակառավարման մարմիններն են`

1) Երեւանի ավագանին

2) Երեւանի քաղաքապետը

2.Երեւանում տեղական ինքնակառավարումը արդյունավետ իրականացնելու նպատակով  տեղական ինքնակառավարման   որոշ լիազորություններ օրենքով  տրվում են   վարչական շրջանի ղեկավարին:

3.Երեւանի քաղաքապետի առաջարկությամբ եւ ավագանու որոշմամբ վարչական շրջանի ղեկավարին կարող  են պատվիրակվել  նաեւ  Երեւանի քաղաքապետի  այլ լիազորություններ` բացառությամբ` Երեւանի ավագանու հետ հարաբերություններում ունեցած լիազորությունների»:»

Իսկ Նախագծի 10-րդ հոդվածով առաջարկվել է սահմանել, որ` «Տարածքային կառավարման` սույն  օրենքով  սահմանված լիազորությունները Երեւանում իրականացնում է Երեւանի քաղաքապետը, որպես պատվիրակված լիազորություն»:

Այսպիսով , Նախագծի 7-րդ հոդվածի 1-ին մասում սահմանվում է, որ Երեւանի քաղաքապետը տեղական ինքնակառավարման մարմին է, 10-րդ հոդվածով սահմանվում է, որ Երեւանի քաղաքապետն իրականացնում է նաեւ տարածքային կառավարման լիազորություններ (տես` նաեւ Նախագծի 41-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը) , իսկ 7-րդ հոդվածի 2- րդ եւ 3-րդ մասերով նախատեսվում է, որ Երեւանի քաղաքապետի` որպես տեղական ինքնակառավարման մարմնի որոշ լիազորություններ օրենքով  տրվում են   վարչական շրջանի ղեկավարին , ինչպես նաեւ այն, որ Երեւանի քաղաքապետի  այլ լիազորություններ ավագանու որոշմամբ կարող  են պատվիրակվել  վարչական շրջանի ղեկավարին:

Այս մոդելով տեղական ինքնակառավարման, տարածքային կառավարման եւ վարչական շրջան ներ ի ղեկավար ներ ի լիազորությունները միախառնվում են եւ հստակ չեն սահմանվում: Գտնում ենք, որ անհրաժեշտ է քննարկել լիազորությունների բովանդակությունը, լիազորությունները պատվիրակելու կամ տալու իրավական հիմքերը եւ դրանք հստակեցնելու հարցը:

3.Ավագանու ընտրությունները նախատեսվում է իրականացնել բացառապես համամասնական ընտրակարգով: Նկատի ունենալով նշվածը, կարծում ենք, որ ավագանու անդամ ընտրվելու համար թերեւս կպահանջվի պատգամավորության թեկանածուի կողմից որեւէ կուսակցության անդամակցություն, ինչը ենթադրում է մարդու` ընտրվելու իրավունքի որոշակի սահմանափակման խնդրի առկայություն: Այս իմաստով առաջարկում ենքդիտարկել Նախագծով այդ ընտրակարգը Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 28-րդ եւ 30-րդ հոդվածների համատեքստում քննարկելու հարցը: Այս դիտարկումն ընդունվելու դեպքում անհրաժեշտ կլինի փոփոխել «ՀՀ ընտրական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի» բովանդակությունը:

4. Օրենքի նախագծի 79-րդ հոդվածի 3-րդ մասով առաջարկվել է սահմանել.

« 3. Պետությունը Երեւանի բյուջեի կատարման վերահսկողությունն իրականացնում է Ազգային ժողո՟վի եւ կառավարության միջոցով` օրենքով իրենց վերապահված լիազորությունների շրջանակներում » :

ՀՀ Սահմանադրության 62-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` « Ազգային ժողովի լիազորությունները սահմանվում են Սահմանադրությամբ » : Նախագծի 79-րդ հոդվածի 3-րդ մասում ամրագրվածը Սահմանադրությամբ Ազգային ժողովի լիազորություններում չի ամրագր վում:

Նախագծում առկա են տեխնիական բնույթի բազմաթիվ անճշտություններ եւ բացթողումներ, որոնք կարող են քննարկվել աշխատանքային կարգով:

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ

ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅ Ա Ն

Կատարողներ` Ա. Երեմյան

Գ. Կիրակոսյան