ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Ազգային
ժ
ողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության մասին» Հայաստանի Հանարպետության օրենքում լրացում կատարելու մասին»
ՀՀ օրենքների նախագծերի
փաթեթի
վերաբերյալ
(
փ
աստաթղթային կոդ Պ-183-29.11.2007-ՊԻ-010/0
)
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Անահիտ Բախշյանի եւ Արմեն Մարտիրոսյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության մասին» Հայաստանի Հանարպետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծեր ի փաթեթ ը փորձաքննության է ենթարկվել ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի օրենսդրության վերլուծության վարչությունում:
Նախագծերը համապատասխանում են «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին:
Ներկայացնում ենք օրենքների նախագծերի վերաբերյալ հետեւյալ առաջարկություն ներ ը:
1. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի 1-ին հոդվածով առաջարկվում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 1-ին կետը շարադրել նոր բովանդակությամբ: Առաջարկում ենք «բովանդակությամբ:» բառը փոխարինել «խմբագրությամբ.» բառով, իսկ նոր խմբագրությամբ առաջարկվող իրավանորմի տեքստը ներառել չակերտների մեջ:
2. «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության մասին» Հայաստանի Հանարպետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի 1-ին հոդվածով առաջարկվում է «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի «ռե ֆերենտ» բառից հետո կատարել լրացում: Քանի որ վերոնշյալ հոդվածում գործածվում է «ռե ֆերենտները» բառը, ուստի օրենքի նախագծում անհրաժեշտ է «ռե ֆերենտ» բառը փոխարինել «ռեֆերենտները» բառով եւ այն ներառել չակերտների մեջ:
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Կատարող` Մ. Հակոբյան