Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն

«Շարժական գույքի կադաստրի վարման, շարժական գույքի գրավի իրավունքների, լիզինգի պայմանագրով վարձակալության իրավունքի գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին » ՀՀ օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ Կ-187-04.12.2007-ՏՀ-010/0) վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Շարժական գույքի կադաստրի վարման, շարժական գույքի գրավի իրավունքների, լիզինգի պայմանագրով վարձակալության իրավունքի գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին » ՀՀ օրենքի նախագիծը փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի օրենսդրության վերլուծության վարչությունում :

Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին:

Նախագծի առաջարկը, մասնավորապես` «Շարժական գույքի կադաuտրի վարման, շարժական գույքի գրավի իրավունքի, լիզինգի պայմանագրով վարձակալության իրավունքի գրանցման մասին» Հայաuտանի Հանրապետության oրենքի (11.05.2004թ. ՀՕ-76-Ն)  6-րդ հոդվածի 2-րդ կետը՝ «հանքային իրավունքների» բառերից առաջ «, շրջանառությունից չհանված ցանկացած այլ շարժական գույքի» բառերով լրացնելը կխաթարի քաղաքացիաիրավական հարաբերությունների բնականոն զարգացմանը եւ կհակասի իրավունքի բնույթին որպես այդպիսին:

Ուստի, առաջարկում ենք իրավակիրառական տեսանկյունից եւ տարընթերցումներից խուսափելու նպատակով, ինչպես նաեւ հաշվի առնելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները` որոշակիացնել «ցանկացած այլ շարժական գույքի» բառակապակցությունը:

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ

ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅ ՈՒ Ն

Կատարող` Կ. Հարությունյան