Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն

«Աշխարհագրական անվանումների մասին» Հյաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-194-18.12.2007-ՊԻ-010/0) վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Աշխարհագրական անվանումների մասին» Հյաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի օրենսդրության վերլուծության վարչությունում :

Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին:

1. «Աշխարհագրական անվանումների մասին» Հյաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) 4-րդ հոդվածով առաջարկվել է Օրենքի 9-րդ հոդվածը լրացնել «1.1» կետով, որում գ) ենթակետը շարադրված է հետեւյալ խմբագրությամբ.

«գ) Ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանակոչման եւ/կամ/ անվանափոխման դեպքում` համայնքների ավագանիների, իսկ Երեւան քաղաքում մինչեւ «Երեւան քաղաքում տեղական  ինքնակառավարման եւ տարածքային կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունումը` Երեւանի քաղաքապետի ներկայացմամբ՝ Երեւանի  խորհրդի որոշմամբ,  իսկ հասցեավորումը եւ համարակալումը համապատասխան համայնքների ղեկավարների /Երեւանում` Երեւանի քաղաքապետի/ կողմից»:

Նման ձեւակերպումը հակասում է «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջին, որի համաձայն.

«6. Արգելվում է հղումներ կատարել սահմանված կարգով ուժի մեջ չմտած իրավական ակտերին»:

2. Նախագծի տեքստի 2-րդ հոդվածում նշված` «Օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ կետում», 3-րդ հոդվածում նշված` «Օրենքի 9-րդ հոդվածի 1-ին կետի» եւ 4-րդ հոդվածում նշված` «Օրենքի 9-րդ հոդվածը լրացնել 1.1. կետով» հատվածներում «կետ» բառն անհրաժեշտ է փոխարինել «մաս» բառով (տես` «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 2-րդ մասում ամրագրված իրավական տեխնիկայի կանոնը):

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ

ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅ ՈՒ Ն

Կատարող` Ա. Երեմյան