Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն

«Գյուղատնտեսական համատարած հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ Կ-199-25.12.2007-ՏՀ-010/0) վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Գյուղատնտեսական համատարած հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի օրենսդրության վերլուծության վարչությունում եւ ստորեւ ներկայացվում է Վարչության եզրակացությունը :

1. Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին:

2. Հաշվի առնելով, որ «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 42-րդ հոդվածի համաձայն իրավական ակտում պետք է կիրառվեն նորմատիվ իրավական ակտերով սահմանված կամ հանրածանոթ հասկացություններ կամ տերմիններ, առաջարկում ենք Նախագծի 5-րդ հոդվածի վերնագրում «միավորներ» բառը փոխարինել «սուբյեկտներ» տերմինով, ինչպես դա նախատեսված է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 2-րդ բաժնում (Քաղաքացիական իրավունքի սուբյեկտներ):

3. Համադրելով Նախագծի 8-րդ հոդվածի 3-րդ մասի իրավանորմը Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 169.2-րդ հոդվածի դիսպոզիցիայի հետ, առաջարկում ենք քննարկել հիշյալ իրավանորմի ձեւակերպումը Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի վերը նշված հոդվածի հետ իրավական թղթակցման ապահովման հարցը:

4. Նախագծի 4-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսվում է, որ գյուղատնտեսական հաշվառումն անց է կացվում տաս տարին մեկ անգամ, սակայն Նախագծով կարգավորված չէ գյուղատնտեսական հաշվառման` առաջին անգամ անց կացնելու սկզբնաժամկետը:

Առաջարկում ենք Նախագծում նախատեսել անցումային դրույթ, որով լուծում կտրվի հիշյալ հարցին:

Նախագծի վերաբերյալ այլ առաջարկություններ եւ դիտողություններ չկան:

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ

ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅ ՈՒ Ն

Կատարողներ` Կ. Հարությունյան

Վ. Մանուկյան

Յու.Խալաթյան