ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում
փոփոխություններ
եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի Նախագծի (փաստաթղթային կոդ`
Կ-205-08.01.2008-ՊԻ-010/0) վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով ներկայացված «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) փորձաքննության է ենթարկվել ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի օրենսդրության վերլուծության վարչությունում:
Ստորեւ ներկայացվում է Վարչության եզրակացությունը:
1.Նախագիծը միայն ձեւականորեն է համապատասխանում «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին, քանի որ Նախագծին կցված են այդ օրենքի 47-րդ հոդվածում նշված տեղեկանքները:
2. Նախագծով ներկայացված առաջարկությունները պայմանականորեն կարելի է բաժանել երկու մասի`
ա/ Նախագծի 4-րդ հոդվածի 1-ին կետով առաջարկվող փոփոխության, որի իմաստն այն է, որ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի վերնագրում եւ տեքստում բոլոր «հանցավոր» բառերը փոխարինվեն «անօրինական» բառերով,
բ/ Նախագծի մնացած բոլոր դրույթների, որոնք վերաբերում են Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի մի շարք հոդվածների սանկցիաներում փոփոխություններ կատարելուն:
3. Նախագծի 4-րդ հոդվածի 1-ին կետի վերաբերյալ
3.1. Նախագծի 4-րդ հոդվածի 1-ին կետով առաջարկվել է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի վերնագրում եւ տեքստում բոլոր «հանցավոր» բառերը փոխարինել «անօրինական» բառերով:
3.2. Նախագծին կից ներկայացված «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունման առնչությամբ այլ օրենքների ընդունման անհրաժեշտության բացակայության մասին» Տեղեկանքում նշված է, որ օրենքի ընդունման առնչությամբ այլ օրենքների ընդունման անհրաժեշտություն չի առաջանում: Իրականում, Նախագծի 4-րդ հոդվածի 1-ին կետով առջարկվող փոփոխությունը ընդունվելու դեպքում կառաջանա առնվազն ստորեւ նշված օրենքներում փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն`
3.2.1. «Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքում,
3.2.2. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում,
3.2.3. Վարչական իրավախախտումների մասին ՀՀ օրենսգրքում,
3.2.4. «Կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքում,
3.2.5. «Բանկային գաղտնիքի մասին» ՀՀ օրենքում,
3.2.6. «Շահումով խաղերի եւ խաղատների մասին» ՀՀ օրենքում,
3.2.7. «Ապահովագրության եւ ապահովագրական գործունեության մասին» ՀՀ օրենքում,
3.2.8. «Վիճակախաղերի մասին» ՀՀ օրենքում,
3.2.9. «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքում,
3.2.10 «Գրավատների եւ գրավատնային գործունեության մասին» ՀՀ օրենքում,
3.2.11. «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքում,
3.2.12. «Իրավաբանական անձանց պետական գրանցման մասին» ՀՀ օրենքում,
3.2.13.«Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքում,
3.2.14.«Վարկային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքում:
3.3. Բացի այդ հայեցակարգային նշանակության լրջագույն փոփոխութունների կարիք կառաջանա հենց նույն ՀՀ քրեական օրենսգրքի 55-րդ հոդվածում , որը վերաբերում է գույքի բռնագրավման ինստիտուտին, ընդհանրապես, եւ հանցավոր ճանապարհով ստացված գույքի եւ եկամուտների բռնագրավման ինստիտուտին` մասնավորապես:
3.4. Հայեցակարգային նշանակության լրջագույն փոփոխութունների կարիք կառաջանա նաեւ ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածում, որի 5-րդ մասը կկորցնի իր գործնական նշանակությունը:
3.5 . Մեր համոզմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի դիսպոզիցիայի իմաստով անօրինականություն պետք է համարվի քրեաիրավական արգելքի խախտումը: Հակառակ դեպքում այդ հոդվածի կիրառումն ինքնին կլինի անօրինական ՀՀ քրեական օրենսգրքի 18-րդ հոդվածի 2-րդ մասի ուժով` հասարակական վտանգավորության բացակայության պատճառով:
3.5.1. ՀՀ քրեական օրենսգրքի 190 հոդվածի եւ դրան առնչվող ինստիտուտների պատմական ակնարկ.
ՀՀ քրեական օրենսգրքը ընդունվել է 2003թ.ապրիլի 18-ին: Այն գործողության մեջ է դրվել 2003թ.օգոստոսի 1-ից: ՀՀ քրեական օրենսգրքը գործողության մեջ դնելու պահին 190 հոդվածի վերնագիրը եւ դիսպոզիցիան իրար հակասում էին: Վերնագիրը ձեւակերպված էր «Ապօրինի ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելը /լեգալացնելը/»: Հոդվածի դիսպոզիցիայի 1-ին մասը սկսվում էր «Ակնհայտ հանցավոր ճանապարհով ձեռք բերված .» բառերով: «Ապօրինի ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելը /լեգալացնելը/» տերմինը ներմուծվել էր ԱՊՀ մասնակից պետությունների համար ընդունված Մոդելային քրեական օրենսգրքից /258 հոդվածի 1-ին մաս/: Նույն կերպ ձեւակերպվել էին ԱՊՀ այլ մասնակից պետությունների քրեական օրենսգրքերի համապատասխան հոդվածները / օրինակ, ՌԴ քրեական օրենսգրքի 174 եւ 1741 հոդվածները/:Հետագայում միջազգային իրավական փաստաթղթերի եւ այլ գործիքների խորը վերլուծության եւ մի շարք քննարկումների արդյունքում պետությունները հրաժարվեցին «անօրինական» տերմինից եւ փոխարինեցին այն «հանցավոր» տերմինով: 2004թ. դեկտեմբերի 14-ի ՀՕ-16 օրենքով այդ անհամապատասխանությունը վերացվել է նաեւ ՀՀ քրեական օրենսգրքի 190 հոդվածի վերնագրում «Ապօրինի» բառը փոխարինվել է «Հանցավոր» բառով: Վերնագիրը լրացվել է նաեւ «Փողերի լվացումը» բառերով: Հետագայում 01.06.06 ՀO-119-Ն եւ 28.11.06 ՀO-206-Ն oրենքներով լրացումներ եւ փոփոխություններ են կատարվել ՀՀ քրեական օրենսգրքի 190 հոդվածում, մասնավորապես որոշվել է, թե 190 հոդվածի իմաստով որ գույքն է հանդիսանում հանցավոր ճանապարհով ստացված: Ըստ այդմ, « հանցավոր ճանապարհով uտացված գույք է հանդիuանում ցանկացած գույքը, ներառյալ` դրամական միջոցները, արժեթղթերը եւ գույքային իրավունքները, ինչպեu նաեւ Հայաuտանի Հանրապետության միջազգային պայմանագրերով նախատեuված դեպքերում` քաղաքացիական իրավունքների այլ oբյեկտներ, որոնք ուղղակի կամ անուղղակի առաջացել կամ uտացվել են uույն oրենuգրքի 104-րդ, 112-113-րդ, 117-րդ, 122-րդ, 131-134-րդ, 166-րդ, 168-րդ, 175-224-րդ, 233-235-րդ, 238-րդ, 261-262-րդ, 266-270-րդ, 281-րդ, 284-րդ, 286-289-րդ, 291-292-րդ, 295-րդ, 297-298-րդ, 308-313-րդ, 329-րդ, 352-րդ, 375-րդ, 383-րդ, 388-րդ եւ 389-րդ հոդվածներով նախատեuված հանցագործությունների կատարման արդյունքում:» Այդ կապակցությամբ էական փոփոխություններ են կատարվել նաեւ բռնագրավման ինստիտուտում: Մասնավորապես, ՀՀ քրեական օրենսգրքում ամրագրվել է հիմնական հանցագործությունների ցանկը, ինչը չէր արվել «Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների լվացման, հետախուզման, առգրավման եւ բռնագրավման մասին» Եվրախորհրդի 1990 թ. նոյեմբերի 8-ի Կոնվենցիան Հայաստանի Հանրապետության կողմից վավերացնելուց հետո, թեեւ վերապահումների մասին հայտարարությունում նշվել էին այն հանցագործությունների տեսակները, որոնք դիտվում են որպես հիմնական հանցագործություններ /տես սույն եզրակացության 3.11.1. կետը/ եւ այդ մասին հայտնվել էր Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարին` ծանուցման միջոցով: Արդյունքում փողի լվացման հասկացությունը ճշգրտվել է, որոշվել է սուբյեկտային կազմը եւ հանցավոր եկամուտի բռնագրավման մեխանիզմը: Դա նշանակում է, որ Կենտրոնական բանկի ֆինանսական դիտարկումների կենտրոնը / այսուհետ ՀՀ ԿԲ ՖԴԿ /, ՖԴԿ-ի հետ օրենքի ուժով համագործակցող` որոշված մարմիները եւ անձինք նույնպես օրենքի ուժով սահմանափակված են կասկածելի գործարքների քրեաիրավական առավել կոնկրետ հիմքերով: Որպես հետեւանք` նախնական դիտարկումները /ուսումնասիրությունները, վերլուծությունները, իրական բենեֆիցիարի պարզելը եւ այլն / պետք է կատարվենեւ նախնական միջոցները /օրինակ, գործարքի սառեցումը / պետք է ձեռնարկվեն այդ շրջանակում:
Հպանցիկ նշենք, որ Հայաստանի Հանրապետությունը արդեն ստորագրել է, սակայն դեռեւս չի վավերացրել Վարշավայում 2005 թ. մայիսի 16-ին ստորագրման համար բացված Եվրոպայի խորհրդի«Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների լվացման, հետախուզման, առգրավման ուբռնագրավման եւ ահաբեկչության ֆինանսավորման մասին» Կոնվենցիան:
3.6. Փոփոխությունն ընդունվելու դեպքում փոփոխվում են հանցագործության անմիջական օբյեկտը, օբյեկտիվ կողմը, սուբյեկտային կազմը: Դրանք ընդլայնվում են, դառնում են չափազանց ընդգրկուն:
3.7. Փոփոխությունն ընդունվելու դեպքում իրավապահ մարմինների ու ՀՀ ԿԲ ՖԴԿ-ի, ինչպես նաեւ օրենքի ուժով ՀՀ ԿԲ ՖԴԿ-ի հետ համագործակցող մարմինների եւ մասնագիտական գործունեություն իրականացնող անձանց ուշադրությունը լուրջ հանցագործությունների արդյունքում ստացված եկամուտների օրինականացման դեմ պայքարից կարող է տեղափոխվել քաղաքացիաիրավական եւ վարչաիրավական հարաբերությունների ոլորտ: Դա կարող է հանգեցնել ուժերի եւ միջոցների փոշիացմանը, հանցավոր փողի լվացման դեմ պայքարում իրական արդյունավետությունը անօրինական փողի լվացման դեմ պայքարի վիճակագրական արդյունավետությամբ փոխարինելուն :
3.8. Իրենց հանրային վտանգավորության աստիճանով անօրինական արարքները սահմանազատված են քրեորեն հետապնդելի /այսինքն քրեաիրավական հետեւանքներ առաջացնող/, եւ այլ հետեւանքներ առաջացնողների: Փոփոխությունը ընդունվելու դեպքում քրեորեն հետապնդելի կդիտվեն, օրինակ, քաղաքացիաիրավական կարգով կարգավորվող անհիմն հարստացման այն դեպքերը /ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1092 հոդվածի 1-ին մաս/, երբ տվյալ գույքը կամ եկամուտները փոխակերպվել են, կամ ցանկացածքաղաքացիաիրավական գործարքի արդյունքում ստացված եկամուտների փոխակերպումը, եթե գործարքը օրենքի պահանջներին հակասել է: Մինչդեռ, ՀՀ քաղաքացիական օրենսգրքում նախատեսված են գործարքի առոչինչ եւ անվավեր ճանաչելու իրավական հիմքերը եւ հետեւանքները, որոնք չեն կարող անտեսվել:
Քաղաքացիաիրավական հարաբերությունները, որպես կանոն, ուղեկցվում են նաեւ վարչաիրավական հարաբերություններով, երբ կոնտրագենտը պարտավոր է իր պայմանագրային պարտավորությունները կատարել նաեւ վարչական իրավունքի նորմերի պահպանմամբ: Դրանք բազմատեսակ են եւ բազմաբնույթ /լիցենզավորում, սերտիֆիկացիա, գովազդ, մրցույթ, գրավ, վարձակալությունից կամ այլ գործարքներից բխող գույքի պետական գրանցում եւ բազմաթիվ օրենքներով նախատեսված վարչաիրավական այլ ինստիտուտներ/, որոնք կարող են հանգեցնել անօրինական եկամուտներ ստանալուն:Եթե արարքը հանցակազմ չի պարունակում, ապա վրա է հասնում այլ պատասխանատվություն: Նախագծով առաջարկված փոփոխությունն ընդունվելու դեպքում կծագեն նման արարքների արդյունքում ձեռք բերված անօրինական եկամուտների փոխակերպումը որպես քրեորեն հետապնդելի արարք դիտելու հիմքեր: Այսպես, եթե բեռնափոխադրումների ընթացքում չեն պահպանվել փոխադրամիջոցի չափերը, որի հետեւանքով ձեւավորվել են եկամուտներ կամ այդ եկամուտներից ստացված եկամուտներ եւ դրանք հետագայում փոխակերպվել են, ապա այդ դեպքը կարող է որակվել որպես անօրինական եկամուտներ ձեռք բերում եւ հետագայում փողի լվացում /թեեւ որեւէ հանցանք չի կատարվել, որի արդյունքում ստացված փողը լվացված կլիներ/:
3.9. Քաղաքացիաիրավական հարաբերություններից չբխող վարչական զանցանքի դեպքում սուբյեկտը նույնպես կարող է ստանալ անօրինական եկամուտ, որի համար նախատեսված է վարչական պատասխանատվություն /տես, օրինակ, Վարչական իրավախախտումների մասին ՀՀ օրենսգրքի 158, 169, 1691 , 1706 , 1707 , 1708 , 1709 , 17012 , հոդվածները կամ, օրինակ, նույն օրենսգրքի` «Սեփականության դեմ ոտնձգող վարչական իրավախախտումներ» վերնագրով 6-րդ գլխում նախատեսված եւ բազմաթիվ այլ զանցանքների կազմերը/: Այդ եկամուտի փոխակերպումը առայժմ քրեորեն հետապնդելի չէ, սակայն փոփոխությունն ընդունվելու դեպքում դա կքրեականացվի: Այսպես, «Առեվտրի ոլորտում նորմատիվ փաստաթղթերի պարտադիր պահանջներին չհամապատասխանող, առանց համապատասխանության պարտադիր հավաստման ենթակա ապրանքներ վաճառելու» արդյունքում ստացված եկամուտը կդիտվի անօրինական: Այդ արարքի համար նախատեսված է վարչական պատասխանատվություն Վարչական իրավախախտումների մասին ՀՀ օրենսգրքի 158 հոդվածով, անգամ եթե ստացված եկամուտը փոխակերպվել է: Օրենքի նախագիծը ընդունվելու դեպքում այդ արարքը կշարունակվի որակվել որպես վարչական իրավախախտում, սակայն անօրինական եկամուտի փոխակերպումը կարող է որակվել որպես ՀՀ քրեական օրենսգրքի 190 հոդվածի 1-ին մասիդիսպոզիցիայում նախատեսված հանցագործություն:
3.10. Քաղաքացիաիրավական եւ վարչաիրավական խախտումների արդյունքում անօրինական եկամուտներ ստանալը քրեականացված չէ եւ սահմանազատվում է հանցավոր եկամուտների լվացումից հասարակական վտանգավորության աստիճանով, ինչպես նշված է սույն եզրակացության 3.5. կետում: Այդ պատճառով էլ միջազգային իրավական գործիքներում խոսքը վերաբերում է հանցավոր փողի լվացմանը, երբ փողի լվացմանը նախորդել է հիմնական հանցագործությունը (predicate offence):
3.11. Առաջարկվող փոփոխությունների մասին «Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների լվացման, հետախուզման, առգրավման եւ բռնագրավման մասին» Եվրախորհրդի 1990 թ. նոյեմբերի 8-ի Կոնվենցիայի 40-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն անհրաժեշտ կլինի հայտնել Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարին` ծանուցման միջոցով:
3.11.1 . Կոնվենցիան Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 2004 թվականի մարտի 1-ից:
Նշենք, որ Կոնվենցիայի 40-րդ հոդվածին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետությունը կատարել է հետեւյալ հայտարարությունները (քաղվածք).
I. Կոնվենցիայի 2-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն, Կոնվենցիայի 2-րդ հոդվածի 1-ին կետը տարածվում է հետեւյալ հանցագործությունների կատեգորիաների վրա.
ա) սեփականության դեմ ուղղված հանցագործություններ.
բ) տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործություններ.
գ) հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործություններ.
դ) բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործություններ.
ե) սահմանադրական կարգի հիմունքների եւ պետության անվտանգության դեմ ուղղված հանցագործություններ.
զ) պետական ծառայության դեմ ուղղված հանցագործություններ.
Հայաստանի Հանրապետությունը իրեն իրավունք է վերապահում հետագայում ավելացնել հանցագործությունների այլ կատեգորիաներ:
II. Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն, 6-րդ հոդվածի 1-ին կետը տարածվում է սույն հայտարարությունների I-ին բաժնում նշված բոլոր հանցագործությունների կատեգորիաների նկատմամբ:
3.11.2. Նշենք նաեւ, որ հիշյալ Կոնվենցիայի նպատակն է թեթեւացնել միջազգային համագործակցությունը եւ պետությունների փոխադարձ աջակցությունը հանցագործությունների քննության, ինչպես նաեւ հանցավոր ճանապարհով ստացվող եկամուտների հայտնաբերման, առգրավման եւ բռնագրավման, այսինքն` ընդհանուր քրեական քաղաքականություն վարելու հարցերում:
Կոնվենցիայի խնդիրն է աջակցել Կոնվենցիային միացած պետություններին ձեռք բերելու հանցավորության, եւ առավելապես, դրա կազմակերպված ու առավել ծանր դրսեւորումների դեմ պայքարում արդյունավետության գրեթե հավասար մակարդակ:
3.12 . Միջազգային փորձը
«Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների լվացման, հետախուզման, առգրավման եւ բռնագրավման մասին» Կոնվենցիայի 6 հոդվածի 4-րդ մասով նախատեսված է, որ Կոնվենցային միացող պետությունը կարող է իր հայտարարությամբ հայտնել, թե որ կատեգորիաների հանցագործություններն են դիտվում որպես հիմնական հանցագործություններ, որոնց վերաբերյալ կիրառելի են հանցավոր եկամուտների օրինականացման դեմ պայքարի քրեաիրավական, քրեդատավարական եւ միջազգային համագործակցության ռեժիմները:
Պետությունների հայտարարությունները կազմում են պետությունների պարտավորությունների մասը: Պայմանավորվող Կողմերը, մասնավորապես, պարտավորվում են`
ա) հայտարարությունում նշված հանցավոր գործունեությունից ստացված եկամուտների օրինականացումը որակել որպես քրեորեն հետապնդելի արարք,
բ) բռնագրավել նշված կատեգորիաների հանցավոր գործունեությունից ստացված լվացվող եկամուտները եւ հանցագործության գործիքները [1] :
Կոնվենցիային միացած պետությունները ցուցաբերել են տարբեր մոտեցումներ հիմնական հանցագործությունների ցանկը եւ կատեգորիաները որոշելու հարցում:
Առանձին պետություններ հիմնական հանցագործություններ դիտվող արարքների վերաբերյալ որեւէ հայտարարություն չեն արել: Այդ պետությունների թվին են պատկանում, օրինակ, Ավստրալիան, Ավստրիան, Բելգիան, Բուլղարիան, Մեծ Բրիտանիան, Վրաստանը, Իսպանիան եւ այլ պետություններ: Դա նշանակում է, որ ցանկացած հանցագործությունից ստացված եկամուտի օրինականացումը հանցավոր է: Պետությունների մյուս մասը հանդես է եկել հայտարարություններով, որոնց կարելի է դասակարգել խմբերի ըստ հանցագործությունների կատեգորիաները կամ տեսակները նշելու կամ բացառելու եղանակի: Ռուսաստանի Դաշնության հայտարարության համաձայն, օրինակ, փողի լվացում է դիտվում ակնհայտ հանցավոր ճանապարհով ստացված միջոցների լեգալիզացիան, բացառությամբ ՌԴ քրեական օրենսգրքի 193,194, 198, 199, 1991 եւ 1992 հոդվածներով նախատեսված հանցագործությունների [2] : Պետությունների գերակշռող մասը հայտարարություններում նշել են հանցագործությունների կատեգորիաները, որոնց արդյունքում ստացված եկամուտների լեգալիզացիան հանցագործություն է : Հունաստանը, օրինակ, առավել մանրամասն նշել է իր հայտարարությունում ինչպես հիմնական հանցագործությունների կատեգորիաները, այնպես էլ տեսակները: Հայաստանի Հանրապետության հայտարարությունները մանրամասն շարադրվել են սույն եզրակացության 3.11.1. կետում:
3.13. Այլ կոնվենցիաների հետ կապը
Պատգամավորների ուշադրությունը հրավիրում ենք նաեւ այն հանգամանքի վրա, որ բազմաթիվ այլ միջազգային կոնվենցիաներում պայքարի ուղղվածությունն է հանցավոր, այլ ոչ թե անօրինական փողի լվացումը: Դրանց շարքին են վերաբերում, օրինակ, 2000թ. նոյեմբերի 15-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան Պալերմոյում ընդունված «Անդրազգային կազմակերպված հանցավորության դեմ պայքարի մասին» Կոնվենցիան եւ այն լրացնող երեք արձանագրությունները [3] ,2003թ. դեկտեմբերի 11-ին` Մեքսիկայի Մերիդա քաղաքում ստորագրելու համար բացված «Կոռուպցիայի դեմ պայքարի մասին» Կոնվենցիան եւ բազմաթիվ այլ միջազգային իրավական գործիքներ:
Այսպես, «Կոռուպցիայի դեմ պայքարի մասին» Կոնվենցիայի 14 հոդվածում ամրագրված են հանցավոր եկամուտների օրինականցումը կանխարգելող միջոցները, 23 հոդվածում սահմանվում է այդ եկամուտների հասկացությունը, իսկ 24 հոդվածում ամրագրվում է հանցավոր ճանապարհով ստացված եկամուտները թաքցնելու հասկացությունը: Դրանք ուղեկցվում են Կոնվենցիային միացող պետությունների համապատասխան պարտավորություններով:
Հիշյալ փաստաթղթերն իրենց նպատակներով, խնդիրներով, մեթոդներով, տերմինաբանությամբ, ազգային օրենսդրական եւ ինստիտուցիոնալ միջոցներ ձեռնարկելու պարտավորություններով, քրեական միասնական քաղաքականություն վարելու ուղղվածությամբ, միջազգային համագործակցության եղանակներով եւ այլնով ամբողջությամբ համապատասխանում են փողի լվացման դեմ պայքարի մասին Եվրոպական Կոնվենցիայում ամրագրված դրույթներին, ինչպես նաեւ Վարշավայում 2005 թ. մայիսի 16-ին ստորագրման համար բացված Եորոպայի խորհրդի«Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների լվացման, հետախուզման, առգրավման ուբռնագրավման եւ ահաբեկչության ֆինանսավորման մասին» Կոնվենցիային :
3.14. Նույն քաղաքականությունն է որդեգրված նաեւ այլ միջազգային գործիքներում, որոնց թվին են պատկանում Բազելյան բանկային սկզբունքները, ՖՀԳԳ 40 առաջարկները եւ 9 հատուկ առաջարկները` պայքարի արդյունավետության գնահատման մեթոդաբանությամբ:
3.15. Նշենք նաեւ որ առաջարկվող փոփոխությունը հակասում է ՀՀ կառավարության կողմից ՀՀ Ազգային ժողովի քննարկմանը ներկայացված` «Փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքի նախագծի /փաստաթղթային կոդ Կ-168-06.11.2007-ՖՎ-010/0/ գաղափարախոսությանը եւ քննարկվող հարցի վերաբերյալ հիմնական սկզբունքային մոտեցմանը, որի 3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն`
« 1. Uույն oրենքում oգտագործվող հիմնական հաuկացություններն են`
1) հանցավոր ճանապարհով uտացված եկամուտներ` Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 5-րդ մասում նախատեսված գույքը.
2) փողերի լվացում (հանցավոր ճանապարհով uտացված եկամուտների օրինականացում)՝ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածով նախատեսված արարքը.»:
Այդ հիմքով այդ մոտեցումը հակասում է նաեւ «Փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ փաթեթով ներկայացված՝ ՀՀ քրեական օրենսգրքում, Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում, «Կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքում, «Բանկային գաղտնիքի մասին» ՀՀ օրենքում, «Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքում, «Աուդիտորական գործունեության մասին» ՀՀ օրենքում, «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքում, «Շահումով խաղերի եւ խաղատների մասին» ՀՀ օրենքում, «Ապահովագրության եւ ապահովագրական գործունեության մասին» ՀՀ օրենքում, «Վիճակախաղերի մասին» ՀՀ օրենքում, «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքում, «Գրավատների եւ գրավատնային գործունեության մասին» ՀՀ օրենքում, «Թանկարժեք մետաղների մասին» ՀՀ օրենքում, «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքում, «Իրավաբանական անձանց պետական գրանցման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի նպատակներին:
Եզրահանգում Նախագծի 4-րդ հոդվածի 1-ին կետի վերաբերյալ.
Նախագծի 4-րդ հոդվածի 1-ին կետով առաջարկվող փոփոխությունը, որի իմաստն այն է, որ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի վերնագրում եւ տեքստում բոլոր «հանցավոր» բառերը փոխարինվեն «անօրինական» բառերով, չի համապատասխանում հանցավոր փողի լվացման դեմ պայքարի միջազգային գործիքների ռազմավարությանը, չի թղթակցում ինչպես բազմաթիվ ՀՀ օրենքների, այնպես էլ հենց ՀՀ քրեական օրենսգրքի բազմաթիվ դրույթների եւ ինստիտուտների հետ: Առաջարկվում է քննարկել այդ փոփոխությունը չնդունելու հարցը:
4. Նախագծի մնացած բոլոր դրույթների վերաբերյալ , որոնք վերաբերում են Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի մի շարք հոդվածների սանկցիաներում փոփոխություններ կատարելուն / բացառությամբ Նախագծի 1-ին հոդվածի/:
4.1. Սանկցիաների փոփոխություններն ուղղված են դրանց խստացմանը: Այս հարցում անհրաժեշտ է վերլուծել`
ա/ թե ինչն է հիմք ծառայում ենթադրելու /կամ պնդելու/, որ քրեական օրենսգրքի 188, 189, 190, 192, 193, 195, 197, 205, 208, 209, 210, 211 եւ 212 հոդվածների սանկցիաներում սահմանված պատժատեսակները այլեւս չեն նպաստում ՀՀ քրեական օրենսգրքի 2-րդ հոդվածում ամրագրված քրեական օրենսգրքի խնդիրների եւ 48-րդ հոդվածի 2-րդ մասում ամրագրված պատժի նպատակների իրականացմանը, եւ ինչով են այդ սանկցիաները վտանգում տնտեսության ոլորտում հասարակական հարաբերությունների բնականոն զարգացմանը,
բ/ պահպանվել են , արդյոք, ՀՀ քրեական օրենսգրքի` սանկցիաներին վերաբերող կանոնները:
4.2. Սույն կետի ա/ ենթակետում նշված հարցի պատասխանը սույն փորձաքննության արդյունքում չի տրվել այն պատճառով, որ անհրաժեշտ է առնվազն վերլուծել,թե քրեական օրենսգրքի 188, 189, 190, 192, 193, 195, 197, 205, 208, 209, 210, 211 եւ 212 հոդվածների հատկանիշներով քանի նյութով է մերժվել քրեական գործի հարուցումը / քրեական հետապնդում չի սկսվել /, քանի քրեական գործ է հարուցվել / քրեական հետապնդում սկսվել է /, քանիսն է ուղղարկվել դատարան եւ քանի մեղադրական դատավճիռ է կայացվել, պարզել քննարկվող հոդվածներում նախատեսված արարքների լատենտայնության մակարդակը, վերլուծել այն ստվերային տնտեսության մակարդակի տեսանկյունից, ինչպես նաեւ այլ հանգամանքներ:
4.3. Նշենք, որ բոլոր վերը նշված հանցագործությունների դեպքերում հանցավոր ճանապարհով ստացված եկամուտի բռնագրավումը պարտադիր է: Փոփոխությունների գերակշռող մասով ավելանում են տուգանքների չափերը, սակայն որոշ դրույթներով նախատեսվում են նաեւ հանցագործությունների տեսակների փոփոխություններ:
4.4. Նախագծով առաջարկվող սանկցիաների փոփոխությունների արդյունքում հանցագործությունների տեսակները կփոփոխվեն: Մասնավորապես, 188 հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերով, 189 հոդվածի 3-րդ մասով, 193, 194, 195, 205 հոդվածների 1-ին մասերով նախատեսված հանցագործությունների տեսակները ըստ բնույթի եւ հանրության համար վտանգավորության աստիճանի կդասվեն ավելի ծանր հանցատեսակների, քան դասվում են գործող ՀՀ քրեական օրենսգրքով (Տես` եզրակացությանը կից ներկայացվող աղյուսակը):
Արդյունքում, 188 եւ 189 հոդվածների 3-րդ մասերում եւ 193 հոդվածում նախատեսված հանցագործությունները միջին ծանրության տեսակից կփոխվեն ծանր հանցագործություների: Այդ կապակցությամբ նշենք, որ ՀՀ քրեական օրենսգրքի 189 հոդվածի 5-րդ մասի համաձայն.
«5. Uույն oրենuգրքի 189-րդ, 193-րդ, 194-րդ, 205-րդ եւ 206-րդ հոդվածներով նախատեuված արարքներն առաջին անգամ կատարած անձն ազատվում է քրեական պատաuխանատվությունից, եթե նա հատուցում է հանցագործությամբ պատճառված վնաuը եւ հաշվարկված տույժերն ու տուգանքները: (189-րդ հոդվածը փոփ. 01.06.06 ՀO-119-Ն, 15.06.06 ՀO-145-Ն oրենքներ):
Այս ձեւակերպումը ձեւական իմաստով թղթակցում է ՀՀ քրեական օրենսգրքի 72 հոդվածի 2-րդ մասին: Այդ հոդվածի համաձայն.
«1. Առաջին անգամ ոչ մեծ ծանրության կամ միջին ծանրության հանցանք կատարած
անձը կարող է ազատվել քրեական պատաuխանատվությունից, եթե նա հանցանք
կատարելուց հետո կամովին ներկայացել է մեղայականով, աջակցել է հանցագործությունը բացահայտելուն, հատուցել կամ այլ կերպ հարթել է հանցագործությամբ պատճառված վնաuը:
2. Այլ տեuակի հանցանք կատարած անձը, uույն հոդվածի առաջին մաuով նախատեuված պայմանների առկայության դեպքում, քրեական պատաuխանատվությունից ազատվում է միայն uույն oրենuգրքի Հատուկ մաuի հոդվածով հատկապեu նախատեuված դեպքերում:»
Անհամապատասխանությունը, մեր կարծիքով, իմպերատիվ եւ դիսպոզիտիվ որոշումներ կայացնելու հնարավորությունների մեջ է: Այսպես, եթե առաջին անգամ ոչ մեծ ծանրության կամ միջին ծանրության հանցանք կատարած անձը կարող է ազատվել քրեական պատաuխանատվությունից , եթե նա միաժամանակ կատարել է հետեւյալը.
- հանցանք կատարելուց հետո կամովին ներկայացել է մեղայականով,
- աջակցել է հանցագործությունը բացահայտելուն,
- հատուցել կամ այլ կերպ հարթել է հանցագործությամբ պատճառված վնաuը,
ապա փոփոխությունների ընդունման դեպքում ծանր հանցագործությունների վերածված 188 եւ 189 հոդվածների 3-րդ մասերում եւ 193 հոդվածում նախատեսված արարքներն առաջին անգամ կատարած անձը ոչ թե կարող է ազատվել, այլ ազատվում է քրեական պատաuխանատվությունից:
Նման իմպերատիվ որոշումներ կայացնելուն օրենքում սահմանված մոտեցումը որդեգրված է այլ` առանձին այնպիսի հանցագործությունների դեպքերի համար, երբ դա կարող է նպաստել ծանր հանցագործության խափանմանը: Այսպես, ՀՀ քրեական օրենսգրքի 217 հոդվածի 4-րդ մասի համաձայն.
«4. Ահաբեկչության նախապատրաuտությանը մաuնակցած անձն ազատվում է քրեականպատաuխանատվությունից, եթե նա, իշխանության մարմիններին ժամանակին հայտնելով կամ այլ միջոցներով, նպաuտել է ահաբեկչության խափանմանը, եւ եթե նրա
գործողություններն այլ հանցակազմ չեն պարունակում»:
Նմանատիպ օրինակներ են նաեւ 218, 219, 223 հոդվածների 4-րդ մասերում եւ նմանատիպ այլ ծանր հանցագործություների համար քրեական պատաuխանատվությունիցազատելուն վերաբերող իմպերատիվ դրույթները: [4]
Առաջարկում ենք քննարկել այդ անհամապատասխանությունը վերացնելու հարցը:
5. Անհրաժեշտ է նախատեսել օրենքն ուժի մեջ մտնելու ժամկետը:
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Կատարող` Ա.Երեմյան
Աղյուսակ 1.
Նախագծով առաջարկվող սանկցիաների
փոփոխությունների արդյունքում հանցագործության
կատեգորիայի փոփոխությունների մասին
Հոդվածի |
Հանցագործության տեսակները |
|||||||
համարը եւ |
1-ին մաս |
2-րդ մաս |
3-րդ մաս |
4-րդ մաս |
||||
վերնագիրը |
գործող |
փոփոխ. |
գործող |
փոփոխ. |
գործող |
փոփոխ. |
գործող |
փոփոխ. |
188 ԱՊOՐԻՆԻ ՁԵՌՆԱՐԿԱ-ՏԻՐՈՒԹՅՈՒՆԸ |
ոչ մեծ ծանրու թյան |
ոչ մեծ ծանրու թյան |
ոչ մեծ ծանրու թյան |
միջինծանրու թյան |
միջին ծանրու թյան |
ծանր |
|
|
189 ԿԵՂԾ ՁԵՌՆԱՐԿԱ-ՏԻՐՈՒԹՅՈՒՆԸ |
միջին |
միջին |
միջին |
միջին |
միջին |
ծանր |
|
|
190 ՀԱՆՑԱՎՈՐ ՃԱՆԱՊԱՐ ՀՈՎ UՏԱՑՎԱԾ ԵԿԱՄՈՒՏ ՆԵՐՆ OՐԻՆԱԿԱՆԱՑ ՆԵԼԸ (ՓՈՂԵՐԻ ԼՎԱՑՈՒՄԸ) |
միջին |
միջին |
ծանր |
ծանր |
|
|
|
|
192 ԱՆOՐԻՆԱԿԱՆ ԳՈՐԾՈ ՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ UՆԱՆԿՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ |
ոչ մեծ |
ոչ մեծ |
միջին |
միջին |
|
|
|
|
193 ԿԱՆԽԱՄՏԱԾՎԱԾ UՆԱՆԿՈՒԹՅՈՒՆԸ |
միջին |
ծանր |
|
|
|
|
|
|
194 ԿԵՂԾUՆԱՆԿՈՒ ԹՅՈՒՆԸ |
ոչ մեծ |
միջին |
|
|
|
|
|
|
195 ԱՊOՐԻՆԻ ՀԱԿԱՄՐՑԱԿ ՑԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵ ՈՒԹՅՈՒՆԸ |
ոչ մեծ |
միջին |
|
|
|
|
|
|
197 ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՆՇԱՆՆ ԱՊOՐԻՆԻ OԳՏԱԳՈՐԾԵԼԸ |
ոչ մեծ |
ոչ մեծ |
|
|
|
|
|
|
205 ՀԱՐԿԵՐԸ, ՏՈՒՐՔԵՐԸ ԿԱՄ ՊԱՐՏԱԴԻՐ ԱՅԼ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԸ ՎՃԱՐԵԼՈՒՑՉԱՐԱ ՄՏՈՐԵՆ ԽՈՒUԱՓԵԼԸ |
ոչ մեծ |
միջին |
ծանր |
ծանր |
|
|
|
|
208 ԱԿՑԻԶԱՅԻՆ ԴՐՈՇՄԱՆԻՇՆԵՐ ԿԵՂԾԵԼԸ ԿԱՄ ԻՐԱՑՆԵԼԸ |
միջին |
միջին |
միջին |
միջին |
|
|
|
|
209 ԱԿՑԻԶԱՅԻՆ ԴՐՈՇ ՄԱՆԻՇՆԵՐ OՏԱՐԵԼԸ ԿԱՄ ԱՊOՐԻՆԻ ՁԵՌՔ ԲԵՐՎԱԾ ԱԿՑԻԶԱՅԻՆ ԴՐՈՇՄԱՆԻՇ ՆԵՐՈՎ ԱՊՐԱՆՔՆԵՐ ԴՐՈՇՄԱՎՈՐԵԼԸ |
ոչ մեծ |
ոչ մեծ |
ոչ մեծ |
ոչ մեծ |
ոչ մեծ |
ոչ մեծ |
ոչ մեծ |
ոչ մեծ |
210 ԱԿՑԻԶԱՅԻՆ ԴՐՈՇՄԱ ՆԻՇՆԵՐՈՎ ԴՐՈՇՄԱ ՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՉԴՐՈՇՄԱՎՈՐՎԱԾ ԿԱՄՉՎԵՐԱԴՐՈՇՄԱՎՈՐ ՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐ ԻՐԱՑՆԵԼԸ |
ոչ մեծ |
ոչ մեծ |
ոչ մեծ |
ոչ մեծ |
|
|
|
|
211 ԱԿՑԻԶԱՅԻՆ ԴՐՈՇՄԱՆԻՇՆԵՐՈՎ ԴՐՈՇՄԱՎՈՐՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ԽԱԽՏԵԼԸ |
ոչ մեծ |
ոչ մեծ |
ոչ մեծ |
ոչ մեծ |
|
|
|
|
212 UՊԱՌՈՂՆԵՐԻՆ ԽԱԲԵԼԸ |
ոչ մեծ |
ոչ մեծ |
ոչ մեծ |
ոչ մեծ |
|
|
|
|
[1] Որպես տարբերակ ընդունվում է նաեւ այդ հանցավոր եկամուտների արժեքներին համապատասխանող գույքի բռնագրավումը:
[2] Դրանք են` արտարժույթով միջոցները արտասահմանից չվերադարձնելը, կազմակերպությունից կամ ֆիզիկական անձից գանձվող մաքսային վճարները վճարելուց խուսափելը, ֆիզիկական անձի կողմից հարկերը եւ (կամ) վճարները վճարելուց խուսափելը, կազմակերպությունից հարկերը եւ (կամ) վճարները վճարելուց խուսափելը հարկային գործակալի պարտականությունները չկատարելը, կազմակերպության կամ անհատ ձեռներեցի այն դրամական միջոցների կամ քույքի թաքցնելը, որոնց հաշվին պետք է կատարվի հարկերի եւ (կամ) վճարների գանձումը:
[3] Դրանք են 2000 թվականի «Ցամաքով, ծովով եւ օդով միգրանտների անօրինական ներս բերելու դեմ» ու «Մարդկանց, հատկապես կանանց եւ երեխաների առեւտրի կանխարգելման, արգելման եւ պատժի մասին» Արձանագրությունները եւ 2001թ. «Հրազեն, դրան համալրող մասեր եւ դետալներ, ինչպես նաեւ դրա զինամթերքն ապօրինի պատրաստելու եւ շրջանառության դեմ» Արձանագրությունը:
[4] Հոդված 218, մաս 4. «Իր պահանջներից հրաժարված եւ պատանդին կամովին ազատ արձակած անձն ազատվում է քրեական պատաuխանատվությունից, եթե նրա գործողություններն այլ հանցակազմ չեն պարունակում:»
Հոդված 219, մաս 4. «Իր պահանջներից հրաժարված եւ զավթածը կամովին ազատած անձն ազատվում է քրեական պատաuխանատվությունից, եթե նրա