ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

« Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին », « Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի վերաբերյալ(Փաստաթղթային կոդ ` Կ-206-08.01.2008-ՊԱ-010/0 )

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված « Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին», « Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերը փորձաքննության են ենթարկվել ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի օրենսդրության վերլուծության վարչությունում:

Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին:

Ներկայացնում ենք « Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ առաջարկությունները:

1. Օրենքի նախագծի 1-ին հոդվածի 2-րդ մասով սահմանված է, թե որ դեպքերում չի գործում սույն օրենքը: Մեր կարծիքով նախ պետք է սահմանվի, թե որ դեպքերում է գործում այն: Ուստի առաջարկում ենք վերախմբագրել վերոնշյալ դրույթը:

2. Օրենքի նախագծի 4-րդ հոդվածի 3-րդ մասի «վարչական բողոքարկման» բառակապակցությունից «վարչական» բառն անհրաժեշտ է հանել:

3. Օրենքի նախագծի 4-րդ հոդվածի 11-րդ մասով սահմանվում է. «Վարչական վարույթի վերաբերյալ գործերը պահպանվում են օրենսդրությամբ սահմանված պահանջներին համապատասխան եւ ենթակա են արխիվացման օրենքով սահմանված կարգով»: Անհրաժեշտ է հստակեցնել, թե որ օրենքով սահմանված կարգով է ենթակա արխիվացման վարչական վարույթի վերաբերյալ գործերը:

4. Օրենքի նախագծի 8-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ ենթակետով սահմանված` «օրենքով սահմանված այլ տվյալներ» դրույթն անհրաժեշտ է հստակեցնել, թե որ օրենքի մասին է խոսքը:

5. Օրենքի նախագծի 9-րդ հոդվածի 3-րդ մասի «հունիսի 1-ը» բառերն անհրաժեշտ է փոխարինել «հունիսի 1-ից» բառերով:

Նշենք նաեւ, որ օրենքի նախագիծն, ընդհանուր առմամբ, «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 3-րդ մասի հետ համապատասխանեցման կարիք ունի:

Ներկայացված « Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» ՀՀ օրենքի նախագիծը, մեր կարծիքով, առանձին օրենքի տեսքով ներկայացնելու անհրաժեշտություն չկա: Առավել եւս, որ նման իրավահարաբերությունների որոշակի տեսակներ արդեն իսկ սահմանված ենՎարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքով եւ Վարչական դատավարության օրենսգրքով: Ուստի առաջարկում ենք ներկայացված օրենքի նախագծի դրույները ներառել վերոնշյալ օրենքների դրույթներում:

« Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ

ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅ ՈՒ Ն

Կատարողներ` Մ.Հակոբյան