ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Առեւտրի եւ ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-207-08.01.2008-ՏՀ-010/0 ) վերաբերյալ
ՀՀ կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով Ազգային ժողով ներկայացված «Առեւտրի եւ ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) քննարկվել է ՀՀ ԱԺ Աշխատակազմի օ րենսդրության վերլուծության վարչությ ու նում:
Ստորեւ ներկայացվում է Վարչության եզրակացությունը:
1. Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին:
2. Նախագծի 1-ին հոդվածում առաջարկում ենք քննարկել մինչեւ 25 հազար բնակչություն ունեցող բնակավայրերում տեղակայված կենդանիների շուկաներ ումանհրաժեշտ պայմանների առկայության խնդիրը, մասնավորապես տարբեր տեսակի եւ սեռահասակային խմբերի կենդանիների համար նախատեսված կացատեղեր` ճաղազատված տարածքներով, ցուցատախտակով, որի վրա նշվում է կենդանու տեսակը, հասակը, սեռը, թույրը (գույնը) եւ գույքային համար ի հարցը, ինչպես նաեւ 25 հազար եւ ավելի բնակչություն ունեցող բնակավայրերում տեղակայված կենդանիների շուկաներ ում ցա նցավոր հատակներ ի , եւ լվացող, ցողարկող, ախտահանիչ սարքեր ով , կերի եւ ջրի մատակարարման հարմարություններով եւ կոյուղատար առվակներով, կամ խողովակաշարերով եւ գոմաղբապահեստարաններով ապահովված լինե լու հարցը: Քանի որ նշված առաջարկները բխում են` թե սպառողների շահերից, եւ թե կենդանիների վաճառքի կազմակերպման համար նախատեսված սանիտարական նորմերի պահպանման անհրաժեշտությունից:
3. Միեւնույն ժամանակ Ն ախագծի 1-ին հոդված ի դրույթների շրջանակում առաջարկում ենք քննարկել վ աճառ քի ենթակա կենդանին երի առողջ ության վերաբերյալ համապատասխան անասնաբուժական վկայականի ( տեղեկանք ի) առկայության , ինչպես նաեւ կենդանիների գտնվելու տարածքը վարակիչ հիվանդություններից զերծ պահելու մասին հարցերը:
Նախագծի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Կատարողներ` Կ.Հարությունյան
Յու. Խալաթյան