ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Ակտիվների արժեթղթավորման եւ ակտիվներով ապահովված արժեթղթերի մասին», «Ապահովված հիփոթեքային պարտատոմսերի մասին»,«Բանկային գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Հիվանդների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Բանկերի, վարկային կազմակերպություններիեւապահովագրական ընկերությունների սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Իրավաբանական անձանց պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Բանկերի եւ բանկային գործունեության մասին»Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին»,«Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին»,«Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի վերաբերյալ

(փաստաթղթային կոդ` Կ-202-07.01.2008-ՖՎ-010/0)

ՀՀ կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Ակտիվների արժեթղթավորման եւ ակտիվներով ապահովված արժեթղթերի մասին», «Ապահովված հիփոթեքային պարտատոմսերի մասին», «Բանկային գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Հիվանդների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Բանկերի, վարկային կազմակերպություններիեւապահովագրական ընկերությունների սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Իրավաբանական անձանց պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Բանկերի եւ բանկային գործունեության մասին»Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին»,«Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին»,«Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին»:

Ներկայացված ՀՀ օրենքների նախագծերը քննարկվել են ՀՀ ԱԺ աշխատակազմի օրենսդրության վերլուծության վարչությունում:

Ներկայացված ՀՀ օրենքների նախագծերը համապատասխանում են ՀՀ ԱԺ կանոնակարգ 47-րդ հոդվածի պահանջներին:

Օրենսդրական տեխնիկային միասնական կարգը պահպանելու համար, ստորեւ ներկայացվում են հետեւյալ առաջարկությունները:

«Բանկերի եւ բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

1. Նախագծի 1-ին հոդվածում առաջարկվում է հանելչակերտներից առաջ վերջակետի նշանը:

2. Նախագծի 3-րդ հոդվածում «նոր» բառից հետո անհրաժեշտ էլրացնել «երկրորդ եւ երրորդ» բառերը, իսկ «պարբերությամբ» բառը փոխարինել «պարբերություններով» բառով:

3. Նախագծի 4-րդ հոդվածում «նոր պարբերությամբ» բառերը անհրաժեշտ է անել:

«Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

Նախագծի 1-ին հոդվածի վերջում, վերջակետից հետո անհրաժեշտ է դնել չակերտ եւ այնուհետ վերջակետ:

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

Նախագծի 1-ին հոդվածում անհրաժեշտ է հանել «դեպքերի» բառից հետո վերջակետի նշանը, իսկ2-րդ հոդվածում վերջակետից հետո անհրաժեշտ է դնել չակերտներ:

«Բանկերի, վարկային կազմակերպությունների եւ ապահովագրական ընկերությունների սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

1. Նախագծի 2-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետում «ակտիվների» բառից հետո անհրաժեշտ է հանել վերջակետը:

2.Նախագծի 2-րդ հոդվածի 2-րդ մասի «ա» կետում «ակտիվների» բառից հետո անհրաժեշտ է հանել վերջակետը:

3.Նախագծի 2-րդ հոդվածի 2-րդ մասի «գ» կետում «նոր» բառից հետո անհրաժեշտ է հանել ստորակետը, իսկ վերջում վերջակետից հետո դնել չակերտ:

«Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

Նախագծի 1-ին հոդվածում «արժեթղթավորման» բառից առաջ անհրաժեշտ է դնել ստորակետ:

«Բանկային գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

Նախագծի 1-ին հոդվածով լրացվող 2-րդ կետն անհրաժեշտ է վերցնել չակերտների մեջ եւ այնուհետ վերջակետ դնել:

Նախագծի վերաբերյալ այլ դիտողություններ եւառաջարկություններ չկան:

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ

ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Կատարողներ` Ա.Գալստյան

Վ.Մանուկյան