ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Ֆիրմային անվանումների մասին» Հայաստանի Հանրապետության
օրենքի նախագծի(փաստաթղթային կոդ` Կ-210-29.01.2008-ՏՀ-011/0)
վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Ֆիրմային անվանումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) փորձաքննության է ենթարկվել ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի օրենսդրության վերլուծության վարչությունում եւ ստորեւ ներկայացվում է Վարչության եզրակացությունը:
1. Նախագիծը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխան եւ միջազգային իրավունքի սկզբունքներին ու նորմերին համապատասխանության տեսանկյունից հիմնախնդիրներ չի առաջացնում:
Նախագիծը փորձաքննության է ենթարկվել տվյալ ոլորտը կարգավորող մի շարք միջազգային իրավական փաստաթղթերի, մասնավորապես`«Արդյունաբերական սեփականության պահպանության մասին» Փարիզյան կոնվենցիայի եւ«Նշանների միջազգային գրանցման մասին» Մադրիդյան համաձայնագրի ու դրան կիցարձանագրության հետ:
2. Առաջարկում ենք Նախագծի 2-րդ եւ 3-րդ հոդվածները համապատասխանեցնել «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջներին:
3. Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջները` առաջարկում ենք Նախագծի «Եզրափակիչ դրույթներ» վերտառությամբ 5-րդ գլխի 15-րդ եւ 16-րդ հոդվածները զետեղել առանձին, այդ հոդվածների բովանդակությանը համապատասխանող գլխում:
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅ ՈՒ Ն
Կատարողներ`Վ.Մանուկյան
Ս. Յուզբաշյան
Ս. Համբարձումյան