ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Գյուղատնտեսական նշանակության հողատարածքներից հողի հարկ վճարողներին հարկային արտոնություններ տրամադրելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ Պ-222-08.02.2008-ՏՀ-010/0) վերաբերյալ

 

 

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Աշոտ Աղաբաբյանի, Արման Սահակյանի, Վարդան Այվազյանի, Ռաֆիկ Գրիգորյանի, Արմեն Աշոտյանի, Կարեն Ավագյանի, Գալուստ Սահակյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Գյուղատնտեսական նշանակության հողատարածքներից հողի հարկ վճարողներին հարկային արտոնություններ տրամադրելու մասին»Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաս՟տանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի օրենսդրության վերլուծության վարչությունում եւ ստորեւ ներկայացվում է Վարչության եզրակացությունը:

1. Ներկայացված օրենքի նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին:

2. Նախագիծն ուղղված է որոշակի կատեգորիաների հողի հարկ վճարողների հարկային պարտավորությունների թեթեւացմանը, ինչը կարող է որոշակիորեն նպաստել գյուղատնտեսության ոլորտում առկա մի շարք հիմնախնդիրների լուծմանը: Սակայն հարկ ենք համարում նշել, որ հարկային առաջարկվող տեսակի արտոնությունների տրամադրումը միաժամանակ կարող է առաջացնել նաեւ բացասական նախադեպ` անդրադառնալով հանրապետությունում իրականացվող ընդհանուր հարկային քաղաքականության արդյունավետության վրա:

3. Միաժամանակ առաջարկում ենք Նախագծով նախատեսել հարկային այն ժամանակաշրջանը, որի համար կկիրառվի արտոնությունը:

4. Նախագծի 1-ին հոդվածում առաջարկում ենք հանել «(չգանձված)» բառը:

Նախագծի վերաբերյալ այլ առաջարկություններ եւ դիտողություններ չկան:

 

ՀՀ ԱԶԳԱՅԻՆԺՈՂՈՎԻ

ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Կատարողներ` Գ. Կիրակոսյան

Ա. Դանիելյան