Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն

«Ներքին աուդիտի մասին» եւ «Գանձապետական համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին » Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի (փաստաթղթային կոդ Կ-224-18.02.2008- ՖՎ-010/0) վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Ներքին աուդիտի մասին» եւ «Գանձապետական համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաս՟տանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի օրենսդրության վերլուծության վարչությունում եւ ստորեւ ներկայացվում է Վարչության եզրակացությունը :

Նախագծերի փաթեթի` «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխանության տեսանկյունից անհրաժեշտ ենք համարում նշել, որ «Ներքին աուդիտի մասին» ՀՀ օրենքի ընդունման դեպքում անհրաժեշտություն կառաջանա լրացումներ եւ փոփոխություններ կատարել «Աուդիտորական գործունեության մասին» եւ «Վերահսկիչ պալատի մասին» ՀՀ օրենքներում:

I. «Ներքին աուդիտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` օրենքի նախագիծ) վերաբերյալ.

1. Օրենքի նախագծի 1-ին հոդվածով մասնավորապես նախատեսված է կարգավորել պետական կառավարման մարմիններում ներքին աուդիտի հետ կապված հիմնական հարաբերությունները: Մինչդեռ օրենքի նախագծի հիմնա՟վոր՟ման մեջ խոսքը գնում է ներքին աուդիտի համակարգը բոլոր պետական մարմիններում ներդնելու մասին: Ուստի, առա՟ջարկում ենք վերոնշյալ հոդվածը սուբյեկտային կազմի մասով հստակեցնել:

2. Կարծում ենք, որ օրենքի նախագծի 7-րդ հոդվածը հանդիսանում է 4-րդ հոդվածի տրամաբանական շարունակությունը: Ուստի, առաջարկում ենք այս երկու հոդվածները ներառել մեկ հոդվածում կամ 7-րդ հոդվածը տեղափոխել անմիջապես 4-րդ հոդվածից հետո:

3. Օրենքի նախագծի 12-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետը ՀՀ Սահմանադրության 83.5. հոդվածի իրավական համատեքստում դիտարկելիս նպատա՟կահարմար ենք համարում օրենքի նախագծում ներառել դրույթներ, որոնցով կնախատեսվեն գլխավոր աուդիտորի եւ/կամ աուդիտորի որակավորումից զրկելու դեպքերը եւ կարգը:

4. Օրենքի նախագծի 13-րդ հոդվածի 1-ին կետի «հաստատում է» բառն անհրաժեշտ է փոխարինել«ընդունում է» բառով:

5. Օրենքի նախագծի նույն 13-րդ հոդվածի 3-րդ կետի «հիմնական (նվազագույն)» հասկացությունները հավասարազոր չեն եւ ենթադրում են իրենց բովանդակութ՟յամբ եւ ծավալով տարբեր պահանջներ:

6. Օրենքի նախագծի 18-րդ հոդվածի 2-րդ մասում սահմանվում է. «ՀՀ գյուղական համայնքներում սույն օրենքի կիրառման մասին որոշումը ընդունում է համայնքի ղեկավարը»: Այստեղ հարց է առաջանում, թե ի՞նչ հիմքերով են տարանջատվում գյուղական եւ քաղաքային համայնքները եւ ինչո՞ւ է սույն օրենքի նախագծով նման իրավունք վերապահվում միայն գյուղական համայնքներին:

7. Օրենքի նախագծի 20-րդ հոդվածի «կեղծ եզրակացություն» հասկացությունն անհրաժեշտ է համապատասխանեցնել ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան դիսպոզիցիայի հետ:

Նշենք նաեւ, որ «Ներքին աուդիտի մասին» ՀՀ օ րենքի նախագիծն, ընդհանուր առմամբ, «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 3-րդ մասի հետ համապատասխանեցման կարիք ունի:

II. «Գանձապետական համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ն ախագծի վերաբերյալ առաջարկություններ եւ դիտողություններ չկան:

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ

ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒ Ն

Կատարողներ` Մ.Հակոբյան

Գ.Կիրակոսյան