ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Ոչ նյութական մշակութային ժառանգության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-239-18.03.2008-ԳԿ-010/0) վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Ոչ նյութական մշակութային ժառանգության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի օրենսդրության վերլուծության վարչությունում եւ ստորեւ ներկայացվում է Վարչության եզրակացությունը :
1. Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին եւ միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին համապատասխանության տեսանկյունից հիմնախնդիրներ չի առաջացնում:
2. Առաջարկում ենք քննարկել Նախագծի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «սովորություններ» բառը «սովորույթներ» բառով փոխարինելու հարցը:
3. Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջները` առաջարկում ենք Նախագծի «Եզրափակիչ դրույթներ» վերտառությամբ 7-րդ գլխի 20-րդ հոդվածը զետեղել առաձին` հոդվածի բովանդակությանը համապատասխանող գլխում:
4. «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 3 -րդ մասի համաձայն. « Հայաuտանի Հանրապետության Uահմանադրության, Հայաuտանի Հանրապետության Uահմանադրության փոփոխությունների եւ Հայաuտանի Հանրապետության oրենքների հոդվածները բաժանվում են «մաuեր» կոչվող միայն համարակալված պարբերությունների: Հոդվածների մաuերը կարող են բաժանվել միայն համարակալված կետերի, կետերը` միայն համարակալված ենթակետերի: »: Հետեւապես առաջարկում ենք Նախագծի 1-ին, 13-րդ, 14-րդ, 15-րդ, 17-րդ, 20-րդ եւ 21-րդ հոդվածների համարակալումը համապատասխանեցնել օրենքի պահանջին:
Նախագծի վերաբերյալ այլ առաջարկություններ եւ դիտողություններ չկան:
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅ ՈՒ Ն
Կատարողներ`
Վ.Գասպարյան
Կ.Հարությունյան
Վ.Մանուկյան