Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն

« Փաստաթղթերի (վավերագրերի) պարտադիր օրինակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին » Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ Կ-237-18.03.2008-ԳԿ-010/0) վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված « Փաստաթղթերի (վավերագրերի) պարտադիր օրինակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաս՟տանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի օրենսդրության վերլուծության վարչությունում եւ ստորեւ ներկայացվում է Վարչության եզրակացությունը :

1. «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխանության տեսանկյունից անհրաժեշտ է նշել, որ Նախագծի ընդունումով անհրաժեշտություն կառաջանա համապատասխան լրացում կատարել «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» ՀՀ օրենքում:

2. Նախագծի 2-րդ հոդվածով նախատեսվում է գործող օրենքի 3-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ, որի «փաստաթուղթ» բառի հասկացությունում օգտագործված «տեղեկույթ» բառը /այն գործածվում է Նախագծի մի քանի հոդվածներում եւս/ մեր կարծիքով հստակեցման կամ այլ տերմինով փոխարինելու կարիք ունի, քանի որ նման բառ հայերենում չկա:

3. Նախագծի նույն 2-րդ հոդվածի «անորակ պարտադիր օրինակ» տերմինն առաջարկում ենք հանել եւ այդ հասկացության իմաստը շարադրել նախագծի 7 հոդվածում, այլապես ստացվում է , որ պարտադիր պետք է թողարկվի կամ առաքվի նաեւ անորակ օրինակը:

4. Նախագծի 3-րդ հոդվածով նախատեսվում է գործող օրենքի 1-ին եւ 2-րդ մասերը շարադրել նոր խմբագրությամբ: Այդ հոդվածի 2-րդ մասում առաջարկվում է սահմանել, որ սույն օրենքը տարածվում է. «Հայաստանի Հանրապետությունում պատրաստված փաստաթղթերի, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետությունում գրանցված իրավաբանական անձանց պատվերով օտարերկրյա պետություններում պատրաստված եւ Հայաստանի Հանրապետությունում իրացվող փաստաթղթերի վրա»: Մինչդեռ, նույն Նախագծի 2-րդ հոդվածի 6-րդ կետի համաձայն որպես փաստաթուղթ պատրաստող է դիտվում. «փաստաթղթի սեփականատերը կամ այլ օրինական տիրապետող իրավա՟բանական կամ ֆիզիկական անձը... »: Իրավաբանական եւ ֆիզիկական անձանց առումով այս երկու դրույթները հստակեցման կարիք ունեն:

5. Նախագծի 4-րդ հոդվածով նախատեսվում է գործող օրենքը լրացնել նոր 41 -րդ հոդվածով, որի բովանդակությունը մասամբ կրկնում է Նախագծի 1-ին հոդվածով նախատեսված փոփոխությունը: Մինչդեռ, կարգավորման առարկան պետք է բխի նպատակից: Ուստի առաջարկում ենք նոր հոդվածի բովանդակությունը ներառել գործող օրենքի 1-ին հոդվածում` փոփոխելով 1-ին հոդվածի վերնագիրը:

6. Նախագծի 12-րդ հոդվածով նախատեսվում է գործող օրենքի 8-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ, որով փոփոխվում է պարտադիր օրինակներ ստացողների ցանկը եւ այստեղ անհասկանալի է, թե ինչպես պետք է կարգավորվի մանկական գրականության հարցը, երբ Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանը դուրս է մնում վերոնշյալ ցանկից:

7. Նախագծի 8-րդ հոդվածով նախատեսվում է գործող օրենքը լրացնել նոր 11 -ին գլխով: Այնուհետեւ Նախագծի 9-րդ հոդվածով սահմանվում է. «Հոդված 9. Օրենքը 6-րդ հոդվածից հետո լրացնել նոր՝ «Հոդված 61 », «Հոդված 62 »-ով հետեւյալ բովանդակությամբ.»: Այդ նախադասությունն անհրաժեշտ է հանել, իսկ հաջորդող հոդվածներ համարակալումը փոխել:

8. Նախագծի 13-րդ հոդվածով նախատեսվում է գործող օրենքը լրացնել նոր 81 -րդ հոդվածով, որտեղ գործածվում է «Զանգվածային լրատվության միջոց՟ների մասին» Հայաստանի Հանրապե՟տության օրենք» արտահայտությունը: Նշենք, որ Հայաստանի Հանրապե՟տության տվյալ օրենքը կոչվում է «Զանգվածային լրատվության մասին»:

9. Նախագծի 13-րդ հոդվածով նախատեսվում է գործող օրենքը լրացնել նոր 82 -րդ հոդվածով, որի երկու մասերը հակասում են միմյանց: Հոդվածի 1-ին մասով սահմանվում է. «Պարտադիր օրինակի հավաքածուները չեն կարող օգտագործվել որպես պարտավորությունների կատարման ապահովման միջոց, ենթակա չեն փոխանակման եւ օտարման»: Իսկ երկրորդ մասով. «Պարտադիր օրինակի օգտագործումը իրականացվում է «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» ՀՀ օրենքով»: Մինչդեռ «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ պարբերությամբ սահմանված է. «Հեղինակը բացառիկ իրավունք ունի օգտագործելու  իր ստեղծագործությունը  ցանկացած ձեւով եւ եղանակով, ինչպես նաեւ երրորդ անձանց թույլատրելու կամ արգելելու  դրա օգտագործումը»:

10. Նշենք նաեւ, որ պետք է կատարվի համապատասխան լրացում «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» ՀՀ օրենքում, քանի որ վերոնշյալ օրենքի 65-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված է. «Անձը, որը չի կատարում սույն օրենքի պահանջները, համարվում է հեղինակային իրավունքը կամ հարակից իրավունքները խախտող»: Մինչդեռ` « Փաստաթղթերի (վավերագրերի) պարտադիր օրինակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նման իրավունքներ սահմանված չեն:

11. Նշենք նաեւ, որ « Փաստաթղթերի (վավերագրերի) պարտադիր օրինակի մասին» ՀՀ օ րենքի նախագիծն, ընդհանուր առմամբ, «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 3-րդ մասի հետ պարտադիր համապատասխանեցման կարիք ունի:

Նախագծերի վերաբերյալ այլ առաջարկություններ եւ դիտողություններ չկան:

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ

ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹ ՅՈՒ Ն

Կատարող` Մ.Հակոբյան