Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն

«Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության
օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Բնակչության զբաղվածության եւ գործազրկության դեպքում սոցիալական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի (փաստաթղթային կոդ` Կ-236-18.03.2008-ՍԱ-010/0) վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Բնակչության զբաղվածության եւ գործազրկության դեպքում սոցիալական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ` Նախագիծ) փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի օրենսդրության վերլուծության վարչությունում:

Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին:

Նախագծի վերաբերյալ ներկայացնում ենք հետեւյալ առաջարկություններ ն ու դիտողություններ ը :

1. Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանը «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 73-րդ հոդվածի 2-րդ մասի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործով 2008 թվականի հունվարի 15-ին կայացրած իր ՍԴՈ-723 որոշմամբ «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 73 -րդ հոդվածի 2-րդ մասը ճանաչվել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 42 -րդ հոդվածի 3-րդ մասին հակասող եւ անվավեր:

Այդ կապակցությամբ «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի 12-րդ հոդվածով առաջարկվել է նաեւ օրենքով ամրագրել վերը նշված դրույթի` ուժը կորցրած ճանաչելու հանգամանքը: Գտնում ենք, որ նման օրենքի ընդունումը կարող է հանգեցնել գերկարգավորվածության հետեւյալ պատճառա՟բանությամբ:

ՀՀ Սահմանադրության 102-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի որոշումը վերջնական է եւ ուժի մեջ է մտել հրապարակման պահից: Այսինքն` «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 73 հոդվածի 2-րդ մաս ի դրույթն անվանվեր է ճանաչվել 2007 թվականի 2008 թվականի հունվարի 15-ից: Այդ հիմքն ամրագրված է նաեւ «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 74-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում, որի համաձայն իրավական ակտն անվավեր է ճանաչվում.

«2) Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի կողմից իրավական ակտը Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը հակասող ճանաչվելու դեպքում»:

«Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 74-րդ հոդվածի 2.1. եւ 2.2. մասերով սահմանված են իրավական ակտերն անվավեր ճանաչելու հետ կապված իրավական հետեւանքները, ինչպես նաեւ 74-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ, 5-րդ եւ 6-րդ կետերով նախատեսված` իրավական ակտն անվավեր ճանաչելու հիմքերի առկայության դեպքում իրավական ակտն ընդունած իրավաստեղծ մարմնի պարտականությունը (2-րդ կետը նախատեսված չէ): Այդ դրույթներով, մասնավորապես, սահմանված է հետեւյալը.

«2.1. Սույն հոդվածի առաջին մասի 1-3-րդ կետերով նախատեսված դեպքերում իրավական ակտն անվավեր կամ իրավաբանական ուժ չունեցող է ճանաչվում ընդունման պահից:

Անվավեր ճանաչված իրավական ակտի կատարումն ապահոված այլ իրավական ակտերի համապատաuխան դրույթները կորցնում են իրենց իրավաբանական ուժը` վիճարկվող ակտի ուժը կորցնելու հետ միաժամանակ:

2.2. Uույն հոդվածի առաջին մաuի 3-րդ, 5-րդ եւ 6-րդ կետերով նախատեuված հիմքերով իրավական ակտն անվավեր կամ իրավաբանական ուժ չունեցող ճանաչվելու oրվան հաջորդող մեկամuյա ժամկետում անվավեր ճանաչված իրավական ակտն ընդունած իրավաuտեղծ մարմինը պարտավոր է ընդունել իրավական ակտն անվավեր ճանաչելու մաuին համապատաuխան իրավական ակտ»:

«Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 74-րդ հոդվածի 2.1. մասի ուժով ՀՀ Սահմանադրական դատարանի որոշմամբ օրենքի դրույթներն անվավեր ճանաչելու դեպքը լրացուցիչ կարգավորում չի պահանջում, ուստի օրենքով սա ամրագրելու խնդիրը, մեր համոզմամբ, վերանում է: Դրա հետ մեկտեղ ծագում է պաշտոնական ինկորպորացիայի անհրաժեշտություն, ինչը ՀՀ արդարադատության նախարարության կանոնադրության 8-րդ կետի «ե» ենթակետի համաձայն` ՀՀ արդարադատության նախարարության պարտականությունն է:

2. Նույն դիտողությունը վերաբերվում է նաեւ «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի 6-րդ հոդվածի առաջարկին, ըստ որի նախատեսվել է ուժը կորցրած ճանաչել նաեւ «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերը: Նկատառումը պայմանավորված է այն հանգամանքով, որ ՀՀ Սահմանադրական դատարանն իր 2008 թվականի հունվարի 29-իՍԴՈ-731 որոշմամբ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը հակասող եւ անվավեր են ճանաչվել «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերը:

3. Տվյալ ոլորտի գերկարգավորվածությունից խուսափելու նպատակով եւ հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 6-րդ մասիպահանջները` Նախագծերի փաթեթում ներառված «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերն առաջարկում ենք միավորել:

Օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ այլ առաջարկություններ եւ դիտողություններ չկան:

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ

ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ                                                                         Ա.ԽԱՉԱՏՐՅԱՆ

Կատարողներ`

Ա. Դանիելյան
Յու. Խալաթյա ն