ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«2008 թ. փետրվարի 19-ի նախագահական ընտրություններից հետո տեղի ունեցած իրադարձությունների կապակցությամբ Հայաստանի Հանրապետությունում ստեղծված ներքաղաքական իրավիճակի հաղթահարման ուղիներն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին» Ազգային ժողովի որոշման նախագծի վերաբերյալ (փաստաթղթային կոդ` Պ-241-24.03.2008-ՊԻ-011/0 )

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Վիկտոր Դալլաքյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «2008 թ. փետրվարի 19-ի նախագահական ընտրություններից հետո տեղի ունեցած իրադարձությունների կապակցությամբ Հայաստանի Հանրապետությունում ստեղծված ներքաղաքական իրավիճակի հաղթահարման ուղիներն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին» Ազգային ժողովի որոշման նախագիծը (այսուհետ` Նախագիծ) փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի օրենսդրության վերլուծության վարչությունում:

Նախագծի վերաբերյալ առկա են հետեւյալ դիտողությունն ու առաջարկությունները:

1. Նախագծի վերնագիրն առաջարկում ենք համապատասխանեցնել «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 40-րդ հոդվածի 3-րդ մասին:

2. Առաջարկում ենք քննարկել Նախագծի 1-ին կետի «եզրակացություններ /տեղեկանքներ/» բառերը«եզրակացություններ, տեղեկանքներ» բառերով փոխարինելու հարցը, որը համահունչ կլինի Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 73 -րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 22 -րդ հոդվածներին:

3. Նախագծի կետերի ներքին տրոհման, համարակալման եւ կետադրման հարցերում միասնականություն ապահովելու նպատակով առաջարկում ենք լրամշակել այն:

4. Առաջարկում ենքՆախագծի2-րդ կետի`

ա/ 2-րդ ենթակետը «ուսումնասիրությունը» բառից հետո լրացնել «եւ գնահատումը» բառերով,

բ/ 3-րդ ենթակետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ` « Հայաստանի Հանրապետությունում ստեղծված  ներքաղաքական իրավիճակի ուսումնասիրությունը եւ գնահատումը, պետության եւ հասարակության կենսագործունեության բնականոն վիճակի վերականգնման համար անհրաժեշտ քաղաքական, իրավական եւ այլ ուղիների վերաբերյալ  առաջարկությունների ներկայացումը,»,

գ/ 4-րդ ենթակետում «իրավական ընդլայնմանն ուղղված իրավական մեխանիզմների կատարելագործման» բառերը փոխարինել «միջոցների» բառով,

դ/ 5-րդ ենթակետում «եւ բազմակարծության սկզբունքի ապահովման համար  իրական հնարավորությունների ստեղծմանն  ուղղված  իրավական մեխանիզմաների կատարելագործման » բառերը փոխարինել «, ինչպես նաեւ հանրային ռադիոյի եւ հեռուստատեսության անկախության երաշխավորման» բառերով:

5. Առաջարկում ենք Նախագծի3 -րդ կետի`

ա/ 1-ին ենթակետից հանել «, իրավապահ» բառը,

բ/ 2-րդ ենթակետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ` «կարող է հարցումներով դիմել պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններին, դրանց կազմակերպություններին եւ պաշտոնատար անձանց, որոնք հնարավորինս սեղմ ժամկետներում տրամադրում  են անհրաժեշտ տեղեկություններ, բացատրություններ, պարզաբանումներ,»,

գ/ հերթական 3-րդ ենթակետի «4.» համարակալումը դարձնել «3.», իսկ 4-րդ ենթակետում «5.» համարակալումը համապատասխանաբար դարձնել «4.», ինչպես նաեւ ենթակետի տեքստում «իրավասու» բառը փոխարինել «կարող» բառով, իսկ «եւ փորձագետների:» բառերը` «/փորձագետների/,» բառով:

6. Առաջարկում ենքՆախագծի8-րդ կետը ներառել6-րդկետում եւ շարադրել հետեւյալ բովանդակությամբ`

«6.Հանձնաժողովի կազմում յուրաքանչյուր խմբակցությունից եւ դրանցում չընդգրկված  պատգամավորներից ընդգրկվում են երկուական պատգամավոր:

Խմբակցությունում չընդգրկված պատգամավորները հանձնաժողովի կազմում ընդգրկվում են պատգամավորների առաջադրմամբ` բաց քվեարկությամբ ընդունված Ազգային ժողովի որոշմամբ: Ընտրված են համարվում առավել թվով կողմ ձայներ ստացած երկու պատգամավոր:»:

Սույն նկատառմամբ պայմանավորված` առաջարկում ենք նաեւ վերահամարակալել Նախագծի 7-րդ, 9-րդ եւ 10-րդ կետերը:

Կան նաեւ այլ առաջարկություններ, որոնք կարող են ներկայացվել աշխատանքային կարգով:

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ

ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅ ՈՒՆ

Կատարողներ` Ս.Յուզբաշյան

Ս.Համբարձումյան