ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Անվավեր հիմնադիր փաստաթղթեր ունեցող բնակարանային կոոպերատիվների անդամների սեփականության մասին» (փաստաթղթային կոդ` Կ-249-31.03.2008-ՊԻ-010/0 ) ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Անվավեր հիմնադիր փաստաթղթեր ունեցող բնակարանային կոոպերատիվների անդամների սեփականության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) իրավական փորձա ՟ քննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի օրենսդրության վերլուծության վարչությունում եւ ստորեւ ներկայացվում է Վարչության եզրակացությունը :
1. Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին:
2. Առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածը լրամշակել` նկատի ունենալով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 7-րդ մասի պահանջները, որոնց համաձայն` իրավական ակտը պետք է լինի լիակատար, ավարտված եւ լիովին կարգավորի տվյալ ակտով կարգավորման ենթակա հասարակական հարաբերությունների բոլոր առանձնահատկությունները: Այս առաջարկը պայմանավորված է այն մտահոգությամբ, որ Նախագծում մատնանշված սահման՟ված կարգի անորոշ լինելու հետեւանքով օրենքի գործնականում կիրառումը սեփականության իրավունքը գրանցելիս կարող է խոչընդոտներ կամ դժվարություններ առաջացնել թե սեփականության իրավունքի ճանաչումը հայցող անձանց, եւ թե այդ իրավունքը գրանցող լիազորված պետական մարմնիհամար:
Միաժամանակ կարծում ենք, որ Նախագծում անհրաժեշտ է նախատեսել կարգավող իրավանորմեր, որոնք կվերաբերեն Նախագիծն ընդունվելուց հետո օրենքի գործողության որոշակի ողջամիտ ժամկետի եւ օրենքի գործողության դադարումից հետո հնարավոր իրավական հետեւանքների կարգավորումներին, որպեսզի հնարավորինս լիարժեք իրագործվի օրենքի սոցիալական միտվածությունը եւ նվազագույնի հասցվեն իրենց սեփականության իրավունքի գրանցման ժամկետը բաց թողած անձանց հնարավոր դժգոհությունները:
3. Նախագծի 2-րդ հոդվածի իրավանորմն անհրաժեշտ է համապատասխանեցնել «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածի պահանջներին, որոնք վերաբերում են իրավական ակտերի ուժի մեջ մտնելու պայմաններին եւ կարգին:
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅ Ա Ն
Կատարող` Կ.Հարությունյան