ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին»
Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ
կատարելու մասին» Հայաս՟տանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ
(փաստաթղթային կոդ` Պ-256-28.04.2008-ՊԻ-010/00)
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Տիգրան Թորոսյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) փորձաքննության է ենթարկվել ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի օրենսդրության վերլուծության վարչությունում:
Ստորեւ ներկայացնում ենք փորձաքննության արդյունքները:
1. Նախագիծը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխան:
2. Նախագծի 2-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված տեքստն առաջարկում ենք համարակալել որպես 7-րդ մաս, ինչը բխում է «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 45-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջներից:
Նախագծի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅ ՈՒ Ն
Կատարող
ներ
`
Ս
.
Յուզբաշ
յան
Ս.Համբարձումյան