ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Կանխիկ գործառնությունների սահմանափակման մասին», Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի փրկարար ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Արժութային կարգավորման եւ արժութային վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին», «Աշխատանքի վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին», «Դրամարկղային գործառնությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին » Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի (փաստաթղթային կոդ` Կ-262-07.05.2008-ՖՎ-010/0 ) վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Կանխիկ գործառնությունների սահմանափակման մասին», «ՀայաստանիՀանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի փրկարար ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Արժութային կարգավորման եւ արժութային վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին», «Աշխատանքի վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին», «Դրամարկղային գործառնությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին » Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի օրենսդրության վերլուծության վարչությունում եւ ստորեւ ներկայացվում է Վարչության եզրակացությունը :

Նախագծերի փաթեթը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին:

1. «Կանխիկ գործառնությունների սահմանափակման մասին» ՀՀ օրենքի ն ախագծի ( այսուհետ` Նախագիծ) 6-րդ հոդվածի վերաբերյալ առաջարկում ենք գործարքի (պայմանագրի) մասնատումն արգելելու մասին հարցը քննարկել քաղաքացիական իրավունքում պայմանագրի ազատության սկզբունքի իրացման համատեքստում:

2. Նախագծի 9-րդ եւ 10-րդ հոդվածներում «սույն օրենքի հիման վրա ընդունված իրավական ակտերի» պահանջների պահպանման նկատմամբ վերահսկողություն կամ խախտման համար պատասխանատվության իրականացման մասին դրույթները հստակեցման անհրաժեշտություն ունեն, ինչը պայմանավորված է սահմանադրական այն պահանջով, որ բացառությամբ օրենքով (եւ ոչ թե այլ իրավական ակտերով) կարող են սահմանվել ֆիզիկական եւ իրավաբանական անձանց պարտականությունները:

3. Նույն դիտողությունը վերաբերում է օրենքների նախագծերի սույն փաթեթում ներառված «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին » Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 165.10-րդ հոդվածի վերնագրին եւ 1-ին մասին:

4. Առաջարկում ենք հստակեցնել նաեւ Նախագծի 9-րդ հոդվածի 3-րդ մասում ամրագրված դրույթը:

Օրենքների նախագծերի սույն փաթեթում ընդգրկված մյուս օրենքների նախագծերի վերաբերյալ առաջարկություններ եւ դիտողություններ չկան:

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ

ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅ ՈՒ Ն