ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Մեղվաբուծության մասին» ՀՀ օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Պ-041-23.07.2007-ՏՀ-010/0 ) վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Մհեր Շահգելդյանի, Խաչիկ Պետրոսյանի եւ Գուրգեն Սարգսյան ի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով ներկայացված «Մեղվաբուծության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ), (նույնաբովանդակ նախագիծ էր ներկայացրել նաեւ ՀՀ ԱԺ պատգամավոր Վ.Դալլաքյանի կողմից) փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի օրենսդրության վերլուծության վարչությունում:

Նախագծի 1-ին գլխի 5-րդ հոդվածով նախատեսվում է, որ ՀՀ քաղաքային համայնքներում ֆիզիկական եւ իրավաբանական անձանց համար տեղական ինքնակառավարման մարմինները կարող են սահմանել մեղվաընտանիքների առավելագույն թիվ, որը կարող է լուրջ խոչընդոտ հանդիսանալ մեղվաբուծության զարգացմանը Հայաստանի Հանրապետությունում:

Միաժամանակ այն հղի է մեղվաբուծության բնագավառում կոռուպցիոն երեւույթների առաջացմամբ:

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ

ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Կատարող`

Յու. Խալաթյան