ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ ` Կ-266-15.05.2008-ՍԱ-010/0) վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված « Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը (այսուհետ` օրենքի նախագիծ) փորձաքննության է ենթարկվել ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի օրենսդրության վերլուծության վարչությունում:

Օրենքի նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին:

Ներկայացնում ենք օրենքի նախագծի վերաբերյալ հետեւյալ դիտողությունները.

1. «Սեւանա լճի մասին» ՀՀ օրենքի 12-րդ եւ 21-րդ հոդվածների վերլուծությունից բխում է, որ 2008 թվականին Սեւանա լճից ջրի բացթողման տարեկան առավելագույն չափաքանակի փոփոխության վերաբերյալ ծրագիրը Ազգային ժողովում քննարկվում է Սեւանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովի եզրակացության առկայությամբ: Մինչդեռ, օրենքի նախագծին կից նման եզրակացություն չի ներկայացվել:

2. «Սեւանա լճի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի համաձայն. « Արտակարգ իրավիճակներում կառավարությունը, uույն oրենքով uահմանված կարգով, կարող է Ազգային ժողովի քննարկմանը ներկայացնել U եւ անա լճի էկոհամակարգի պահպանության ժամանակավոր ծրագիր, որը հաuտատվում է համապատաuխան oրենքի ընդունմամբ »: Միաժամանակ, « U եւ անա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ oգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագր երը հաստատելու մասին» ՀՀ օրենքով հաստատված ծրագրի 6.1 կետին համապատասխան` «Տ նտեuական խիuտ անհրաժեշտության, ինչպեu նաեւ չնախատեuված արտակարգ իրավիճակների դեպքում կառավարությունը « U եւ անա լճի մաuին » ՀՀ oրենքով uահմանված կարգով կարող է Ազգային ժողովի քննարկմանը ներկայացնել չափաքանակի փոփոխության մաuին ժամանակավոր ծրագիր, որը հաuտատվում է համապատաuխան oրենքի ընդունմամբ »:

Հիշատակված դրույթների համակարգային վերլուծությունից հետեւում է հետեւյալը.

ա) 2008 թվականի Սեւանա լճից ջրի բացթողումների տարեկան առավելագույն չափաքանակի փոփոխության վերաբերյալ ժամանակավոր ծրագրի հաստատման մասին հարցը կարծում ենք, առանձին օրենքի կարգավորման առարկա է, կամ, հակառակ պարագայում անհրաժեշտ է նախատեսել տվյալ օրենքի գործողության ժամկետը, որը պետք է պայմանավորված լինի օրենքն ընդունելու համար հիմք ծառացած հանգամանքների վերացմամբ.

բ) անհրաժեշտ է զուգահեռաբար քննարկել նաեւ «տնտեսական խիստ անհրաժեշտություն» եւ «չնախատեսված արտակարգ իրավիճակ» ռեժիմների իրավական կարգավորման հարցը: Այս իմաստով կարեւորվում է օրենքում այնպիսի բաղադրիչների ներառման անհրաժեշտությունը, ինչպիսիք են`

- համապատասխան ռեժիմ սահմանելու հիմնավորվածությունը,

- տվյալ ռեժիմի ծագման, փոփոխման եւ դադարման հիմքերը եւ կարգը,

-տվյալ օրենքի իրականացման վերաբերյալ հաշվետվության ներկայացման անհրաժեշտությունը եւ այլն:

3. Առաջարկում ենք քննարկել նաեւ օրենքի նախագծի ընդունման մասին հարցը` ՄԱԿ-ի «Շրջակա հարցերի առնչությամբ տեղեկատվության մատչելիության որոշումներ ընդունելու գործընթացին հասարակայնության մասնակցության եւ արդարադատության մատչելիության մասին» Օրհուսի 1998 թվականի հուլիսի 25-ի կոնվենցիայի 6-րդ (Հասարակայնության մասնակցությունը կոնկրետ հարցերի կապակցությամբ որոշումներ ընդունելու գործընթացին), 7-րդ (Հասարակայնության մասնակցությունը այն հարցերի լուծմանը, որոնք առնչվում են շրջակա միջավայրի հետ կապված պլաններին, ծրագրերին եւ քաղաքականությանը) եւ 8-րդ (Հասարակայնության մասնակցությունը անմիջական կիրառման ուժ ունեցող նորմատիվ դրույթներին եւ/կամ ընդհանուր կիրառում ունեցող իրավաբանորեն պարտադիր նորմատիվ ակտերի նախապատրաստման գործում) հոդվածների պահանջների համատեքստում:

Օրենքի նախագծի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ

ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅ ԱՆ ՊԵՏ                                                  Ա.ԽԱՉԱՏՐՅԱՆ

Կատարող` Ա.Դանիելյան